Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական հիմնական պաշտպանական գիծն Օրեխովոեի արեւելյան թեւում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական հիմնական պաշտպանական գիծն Օրեխովոեի արեւելյան թեւում: Խոսքը այն բնագծի մասին է, որն ուկրաինական կողմն արագացված կարգով կառուցեց անցած դեկտեմբերից սկսած, երբ ռուսները վերահսկողություն հաստատելով մյուս բնագծերի նկատմամբ, սկսում էին օպերատիվ տիրույթ դուրս գալ Զապորոժեի ուղղությամբ:
Թեեւ տեւական ժամանակ ռուսական ուժերը հասել էին ներկա պաշտպանական գծին` Լյուբեցկոե բնակավայրը գրավելով, սակայն հետագա շարժը կանգնեցվել էր ճակատի մի փոքր ավելի հյուսիսային հատվածում ուկրաինական ուժերի հակահարձակման պատճառով, որը սպառնալիք էր դարձել ռուսական ուժերի թիկունքի համար: Վերջին օրերին այդ հակահարձակումը գործնականում կանգնեցված է: Մասամբ մեծ կորուստների, մասամբ Դոբրոպոլեի ճակատում ուկրաինական կողմի համար ստեղծված կրիտիկական վիճակի պատճառով, որը ստիպում է անգամ թեժ ուղղություններից եղած ուժերը տեղափոխել առաջացած ճեղքերը փակելու համար:
Ահա արդյունքում, ռուսական հարձակումը վերսկսված է, եւ Լյուբեցկոեի հատվածում ճեղքելով ուկրաինական պաշտպանական բնագիծը, ռուսները գրավեցին Նովոսոլոշինո բնակավայրը` դուրս գալով Օբշչեե - Նիկոլսկոե բնակավայրեր: Արդյունքում, սկսում են ֆիզիկապես փակել դեպի Օրեխովո տանող հիմնական մայրուղին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այլ ուղղություններից ռուսներն արդեն մտել են հարավային ճակատում ուկրաինական այդ հիմնական կենտրոն` Օրեխովո` կրակային հսկողություն հաստատելով դեպի քաղաք տանող վերջին մայրուղու վրա (https://iravunk.com/?p=346916&l=am):
Բուն Օրեխովոեի ճակատագիրն արդեն կանխորոշված է: Իսկ Լյուբեցկոեի հատվածում ճեղքման հիմնական սպառնալիքն այն է, որ այդ կերպ ռուսական ուժերը սպառնում են դուրս գալ ողջ հարավզապորոժյան ճակատում ուկրաինական պաշտպանության թիկունք, միաժամանակ օպերատիվ տարածք ստանալով մարզկենտրոն Զապորոժեի ուղղությամբ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70948

