«Զվարթնոց» օդանավակայանում կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
ՀասարակությունՕգոստոսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում չորս կանանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ժամը 09։15-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Visa Concord ավիաընկերության գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիներ վիճաբանում են։ Ըստ աղբյուրի՝ կանայք միմյանց հասցեին հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել։
Ոստիկանները խուլիգանություն կատարելու և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել են Երևանի չորս բնակչուհու՝ 19, 25, 39 և 41 տարեկան։ Կայքի տվյալներով՝ նրանցից մեկն աշխատում է «Վիզա Կոնկորդ Չարթերզ» ՍՊԸ-ում՝ որպես ավիաընկերությունների ներկայացուցիչ։

