ՀԱՅՐԵՆՅԱՑԻ «ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ» ԵԿԵՂԵՑՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ
ՀասարակությունՕգոստոսի 16-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ, որն առավել հայտնի է նաև ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ անվամբ, այն մեծ շուքով նշվեց նաև Շիրակի մարզի Արթիկ համայնքի Հայրենյաց գյուղի եզակի ճարտարապետական կոթող հանդիսացող, 1881 թվականին կառուցված «Սուրբ Աստվածածին» եկեղեցում։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Տեր Եղիշե քահանայի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ, քահանան շնորհակալություն հայտնեց եկեղեցու այս տարվա խաչեղբայր Արթուր Հարությունյանին, խաղողի ողկույզները և խորանի նոր գորգը նվիրաբերելու համար։ Այնուհետև, քահանան օրհնեց խաղողի ողկույզները։ Բազմամարդ էր Հայրենյացի Սուրբ Աստվածածին եկեղեցին, գյուղացիները և հարակից գյուղերի բնակիչները եկել էին մասնակիցը լինելու այս Սուրբ արարողությանը։ Այս տոնը Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված ամենահին տոնը։ Ներկաները ստանալով Աստծո օրհնությունը, խաչեղբոր ձեռքից ստացան օրհնված խաղողի ողկույզները և տարան իրենց օջախներ։
Քահանան նշեց, որ այն շատ օգտակար է հատկապես հիվանդների համար։ Քահանան նաև շնորհավորեց բոլոր մայրերին, քույրերին այս գեղեցիկ տոնի առթիվ։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

