Եվրոպացիները Թրամփի մեջքի ետևում ծրագրում են ստեղծել «նոր բանակցային ձևաչափ» Ուկրաինայի հարցում. The New York Times
ՄիջազգայինԵվրոպացիները ցանկանում են «նոր բանակցային ձևաչափ» Ուկրաինայի հարցում: Դա, ըստ The New York Times-ը, իրականում խաղ է Թրամփի մեջքի ետևում:
Այսպես, The New York Times-ը հինգ աղբյուրներից, այդ թվում՝ երկու բարձրաստիճան դիվանագետներից և մեկ այլ եվրոպացի պաշտոնյայից ստացել է «կոնկրետ ապացույցները»` գալով այն եզրակացության, որ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան պատրաստում են Մոսկվայի հետ ուկրաինական հարցի շուրջ բանակցությունների նոր ձևաչափ, որտեղ երեք կողմերն էլ ձգտում են միաժամանակ մի քանի նպատակների հասնել։
Առաջինը՝ Թրամփին վերադարձնել բանակցային գործընթաց, որպեսզի քննարկումները տեղի ունենան արտաքուստ նրա վճռորոշ դերակատարմամբ: Նպատակն է, որ արդյունքի համար պատասխանատու լինի Ամերիկայի նախագահը։
Երկրորդը՝ ապահովել բանակցային սեղանի շուրջ տեղ եվրոպացի եռյակի` E3-ի (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համար տեղ` սեփական շահերն ապահովելու համար։
Եվ երրորդ՝ ոչ մի դեպքում թույլ չտան, որ Վաշինգտոնը և Մոսկվան ինքնուրույն վերջնական համաձայնության գան Ուկրաինայի հարցում` ոչ միայն Կիևի, այլև Բեռլինի, Փարիզի և Լոնդոնի «գլխի վրայով»:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70933

