Սպիտակ տունը և Պենտագոնը քննարկում են Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը. Թեյլոր Գրին
ՄիջազգայինԱՄՆ նախկին կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը հայտարարել է, որ Սպիտակ տունը և Պենտագոնը քննարկում են Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը։
«Ես չեմ ենթադրում, գիտեմ։ Եվ դա բացարձակապես չարիք է», - գրել է Գրինը X սոցիալական ցանցում։
Այնուամենայնիվ, նա չի ներկայացրել որևէ ապացույց իր հայտարարությունը հիմնավորելու համար, բայց հավելել է, որ ամերիկացի առաջնորդները պատասխանատվության կենթարկվեն «պատմության առջև», եթե միջուկային հակամարտություն տեղի ունենա։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70931

