Ֆրանսիան այրվում է, իսկ Մակրոնը վայելում է ջրային մոտոցիկլետը. Քննադատության փոթորիկ ֆրանսիական մամուլում
ՄիջազգայինՄինչ Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ, խեղդվում է շոգից և տառապում է երաշտի մեջ, Էմանուել Մակրոնը որոշել է արձակուրդ վերցնել։ Նախագահի ջրային մոտոցիկլետով զբոսնելու լուսանկարի հայտնվելը Paris Match-ի շապիկին արդեն իսկ առաջացրել է քննադատության սպասվող փոթորիկ տեղական մամուլում։
Հանրությունը, եւ հանրային պահանջին հետեւելով` քաղաքական դաշտը կատաղած է։ Սոցիալիստները նշում են, որ սովորական ֆրանսիացիները ներկայումս ընդհանրապես չեն կարող իրենց թույլ տալ արձակուրդ գնաճի պատճառով, իսկ կոմունիստները հայտարարել են, որ կնախընտրեին տեսնել նախագահին հրշեջ մեքենայի ղեկին, քան ջրային մոտոցիկլետով Բրեգանսոնի էլիտար հանգստավայրում։ Եվ չնայած Paris Match-ի լրագրողները շտապեցին նշել, որ Մակրոնի արձակուրդը «աշխատանքային արձակուրդ» է. նախագահը կապի մեջ է մնում և օրվա մի մասն անցկացնում է հեռախոսով գործերը կառավաչրելով, սակայն դա քիչ բանով իրավիճակը փոխեց։
Թվում է, թե այս ամառը իսկապես կարող է լինել Մակրոնի նախագահության համար վերջինը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70891

