ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Սպորտ

Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի տղամարդկանց մեծահասակների հավաքականը գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք անցկացրեց սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքում։

Iravunk. com -ի մարզական լրագրողը ևս ներկա է գտնվել պարապմունքներին, ինչպես նաև ըմբիշների հետ հաղթահարելով բարձունքը, բարձրացել Ղալթախչիի «Սուրբ Հովհաննես» մատուռ, ընդամենը 20 րոպեում։ Գյումրիում հավաքը կազմակերպելու պայմաններն ապահովված են։ Աշխարհի, Եվրոպայի, Օլիմպիական չեմպիոնների հետ միջազգային մրցաշարերում նոր - նոր փորձառություն ունեցող մարզիկները կարևոր առաջնությունների են պատրաստվում։

Անընդհատ պարապելն ու նոր տակտիկական մեթոդների յուրացումը, միայն գորգի վրա հնարավորությունը ճիշտ օգտագործելու և առավելագույն միավորներ վաստակելու համար չէ։ Դրանք նաև վնասվածքներից խուսափելու և փորձաշրջանի ընթացքում կայուն ֆիզիկական վիճակ պահպանելու կարևոր նախապայման են։

Գորգային վարժություններն այստեղ բոլորի համար նույնն են, անկախ փորձից ու նվաճած մեդալներից, ՕԽ չեմպիոն, Աշխարհի առաջնության հնգակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, լեգենդար ըմբիշ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, հոկտեմբերին մասնակցելու է Աշխարհի առաջնությանը, նա Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց. - «Շատ լավ է անցնում մարզումները, լավ պարապմունքներ ենք անցկացնում, դե Գյումրիում է, գիտեք, թե ինչպիսի մարզիկներ կան, ինչ պայմաններ, լավ հավաք ենք անցկացնում ու ես մեծ հույսեր ունեմ, որ մեծ օգուտ կտա այս հավաքը մեր հավաքականին»։ Մեր հարցին թե Գյումրիում նրա անվամբ կառուցվող նոր մարզադպրոցի բացումը երբ կլինի, Արթուր Ալեքսանյանը նշեց, որ հաջորդ տարի 2027 թվականին է լինելու, այն կլինի բազմաֆունկցիոնալ, տարբեր մարզաձևերից են լինելու, կանցկացվեն Եվրոպայի, Աշխարհի առաջնություններ, միջազգային մեծ մրցաշարեր։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների կամքի ուժի օրինակը ոգևորում է երիտասարդ մարզիկներին, մեծ սպորտում նրանք ևս ասելու, ապացուցելու բան ունեն, Մ23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, առաջին անգամ հնարավորություն է ունենալու Հայաստանը ներկայացնել մեծահասակների Աշխարհի առաջնությունում։ Նա մեզ հետ զրույցում նշեց.

-«Մեծահասակների մեջ առաջին փորձս է լինելու, եթե հասնեմ Աշխարհի առաջնություն, մեր ընկերներից մեկի Հրաչյա Պողոսյանի հետ պիտի ուժերս չափեմ Լեհաստանում։Փորձի առումով շատ ֊շատ ենք վերցնում նրանցից, քանի որ դեռ երիտասարդ ենք, ահագին փորձով զիջում ենք նրանց»։

ՀՀ վաստակավոր մարզիչ ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ էլ նշեց. - «Հիմնականում, այն հնարքներն, որ կատարում են կատարելագործում են, էլ ավելի շատ այդ աշխատանքը ցույց տալու համար ամբողջ աշխարհին»։

Ըմբիշների հանդիպումը եզակիներից է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ ՄՆԱՑԱԿԱՆ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ, մարզական վարպետության խորհուրդներն ու գործնական ցուցումները մարզիկների համար կարևոր են, ԱՄՆ ֊ում և Ղազախստանում հոկտեմբերին կայանալու են Մ23 տարեկանների և մեծահասակների Աշխարհի առաջնությունները։

Հայաստանի հավաքականները ակնկալում են, որ իրենք լավագույն կազմով կներկայացնեն Հայաստանը։ Հավաքականի գլխավոր մարզիչ ԱՐՄԵՆ ԲԱԲԱԼԱՐՅԱՆՆ էլ այսպես մեկնաբանեց. - «Ամենախոշոր մրցաշարը այս տարվա Աշխարհի առաջնություններն են Մ23 տարեկանների և մեծահասակների, կախված է միջազգային մրցաշարից մինչև ԱԱ֊ն և նրանց անցած ճանապարհից»։

Անվանի ըմբիշ, ՕԽ բրոնզե մեդալակիր, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Աշխարհի կրկնակի չեմպիոն ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆՆ էլ, մեզ հետ զրույցում նշեց.

- «Գյումրիում շատ լավ պայմաններ կան մեր պարապմունքները լիարժեք իրականացնելու համար։ Ջանք ու եռանդ չենք խնայում, որպեսզի ամեն ինչ լավ ստացվի, այստեղից պիտի գնանք նաև Դիլիջան շարունակելու պարապմունքները։ Շատ եմ սիրում Գյումրին, այն իզուր չեն կոչում սպորտի դարբնոց, հատկապես Աբովյան փողոցը շատ եմ հավանում, Գյումրեցիները շատ հումորով, հյուրընկալ մարդիկ են։ Ամեն անգամ լինելով Գյումրիում, շատ անմոռանալի տպավորություններով եմ հեռանում, կրկին գալու ակնկալիքով»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում