Քանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց,
ՔրեականՔանաքեռցի Տույի սպանության գործով 4 անձ մեղավոր ճանաչվեց, մեկն արդարացվեց. հետմահու մեղավոր է ճանաչվել նաև ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը:
Գործի առանձնահատկություններից մեկն այն էր, որ Արտուշ Սիմոնյանը, որը փոխհրաձգության ժամանակ սպանվել էր, նույնպես մեղադրյալի կարգավիճակ ուներ։ Նրա իրավահաջորդները չէին ցանկացել, որ մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի, ցանկացել էին, որ դատաքննությունը շարունակվի եւ դատարանը նրա վերաբերյալ արդարացման դատավճիռ կայացնի։ Այդ պատճառով Արտուշ Սիմոնյանի նկատմամբ քրեական գործի քննությունը շարունակվել է նաեւ հետմահու։
Օգոստոսի 10-ին դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել Արտուշ, Վլադիմիր, Հովհաննես Սիմոնյանների և Արսեն Ալեքսանյանի նկատմամբ, իսկ Հակոբ Սիմոնյանի նկատմամբ՝ արդարացման։

