«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը Տելեգրամի իր պաշտոնական ալիքում արձագանքել է «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին գոլին Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 1-ին տուրի «Ալ Դիրիայի» դեմ խաղում (1:0):
«Էդո, որքա՜ն լավն ես դու։ Առաջին խաղը «Ալ-Ահլիի» կազմում, իսկույն նորամուտի գոլ և հաղթանակ Սաուդյան Արաբիայի առաջնության մեկնարկային տուրում։ Մեր թոփը»,- նշված է «Կրասնոդարի» հրապարակման մեջ։

