«Ժողովուրդ». ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հեռացումը իշխանական շրջանակներում լարված իրավիճակ է ստեղծել
Միջազգային«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռացումը իշխանական շրջանակներում բավական լարված իրավիճակ է ստեղծել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգորյանը պաշտոնից հեռացել է վիրավորված և նեղացած։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ երեկ վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է համոզել Արմեն Գրիգորյանին չհեռանալ և առաջարկել է նրան շարունակել աշխատանքը՝ որպես իր գլխավոր խորհրդական։ Սակայն Գրիգորյանը կտրականապես մերժել է առաջարկը։
Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը մինչև վերջին պահը համաձայնել է հեռանալ ԱԽ քարտուղարի պաշտոնից, սակայն Նիկոլ Փաշինյանը, չնայած իշխանական շրջանակների ներսում հնչած հակափաստարկներին, չի փոխել իր որոշումը։
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ թիմակիցներին վստահեցվել էր, որ Ալեն Սիմոնյանը բավական երկար ժամանակով հեռանալու է կառավարական ասպարեզից և ակտիվ քաղաքական գործընթացներից դուրս է գալու։
Արդյունքում իշխանական թիմում, մեր աղբյուրների փոխանցմամբ, բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Թե հատկապես ինչ հանգամանքներում է կայացվել Արմեն Գրիգորյանին պաշտոնից հեռացնելու և նրա փոխարեն Ալեն Սիմոնյանին նշանակելու վերջնական որոշումը, դեռևս քննարկման առարկա է իշխանական շրջանակներում։
Շատերը համարում են, որ հեղափոխության ակունքներում կանգնած Արմեն Գրիգորյանին նեղացնելը ճիշտ չէր»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

