Պենտագոնը նոր սերնդի հիպերձայնային թևավոր հրթիռ է մշակում
ՄիջազգայինՊենտագոնը հայտարարել է «հաջորդ սերնդի հիպերձայնային թևավոր հրթիռի» (NGHCM) մշակման ծրագրի մեկնարկի մասին: ԱՄՆ-ն կարծում է, որ ժամանակն է ուսումնասիրել «արմատական և բաց մոտեցումներ», որոնք կարող են քվանտային ցատկ ապահովել հեռահարության, մանևրելու, արագության և գաղտագողիության մեջ: Նախագծի հիմնական պահանջը կլինի DFMA (Արտադրության և հավաքման համար նախագծում) փիլիսոփայությունը՝ նախագծում արտադրելիության և ցածր արժեքի վրա կենտրոնանալով, ինչը հնարավորություն կտա հրթիռների լայնածավալ արտադրություն իրականացնել մրցակիցների հետ հակամարտությունների համար:
Նաև նախատեսվում է արձակման լայն տեսականի: DARPA-ն դիտարկում է մեծ հրթիռ՝ ռմբակոծիչների վրա արտաքին տեղափոխման համար, ավելի փոքր տարբերակ՝ ներքին մեկնարկային հարթակների, ցամաքային արձակման և նույնիսկ պալետային տեղակայման համար, որը թույլ կտա տեղակայել բոլոր հասանելի հարթակներում:
Այս ֆոնին կարելի է հիշեցնել, որ Ռուսաստանն ունի եւ մարտական պայմաններում քանիցս կիրառել է նման հիպերձայնային հրթիռների մի ամբողջ շարք:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70819

