Ոչ համարժեք պատասխան՝ ԱԺ ամբիոնից հնչած լուտանքներին

Ներքաղաքական

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տ․ Մովսես քահանա Սահակյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին Ազգային ժողովում հնչած ելույթներին։

«Այն, ինչ այս օրերին կատարվում է Ազգային ժողովում ՔՊ խմբակցության անդամների կողմից, ոչ այլ ինչ է, քան ուղղորդված ատելության խոսք եւ երկրի օրենսդիր բարձրագույն մարմնի ամբիոնի չարաշահմամբ հրահրվող անհանդուրժողականություն Հայոց Եկեղեցու, հոգեւորականների եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին։ Մերժելի այս երեւույթը վիրավորում է մեր Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ հավատացելոց բարեպաշտական զգացումները, նոր բաժանարար գծեր անցկացնում մեր հասարակության մեջ։

Մեր ժողովրդին տեսանելի են երկրի առջեւ ծառացած բազում ներքին եւ արտաքին մարտահրավերներ, ահռելի հոգսեր եւ խնդիրներ, որոնք կարոտ են անհապաղ լուծումների եւ հաղթահարման։ Ուստի, փոխանակ անհարկի շահարկումների եւ զազրախոսության, հարկ է դրսեւորել պատասխանատվություն եւ հարգանք մեր հասարակության, իրենց իսկ ընտրողների հանդեպ եւ չդարձնել Ազգային ժողովը թշնամանքի, կեղծիքի եւ նենգամտության տարածման վայր», – նշել է նա։

Տեր Մովսեսի գնահատականի հետ դժվար է չհամաձայնել. ԱԺ ամբիոնից հնչող նմանատիպ բառապաշարը իսկապես դուրս է քաղաքական առողջ բանավեճի շրջանակներից։ Սակայն խնդիրը հենց այստեղ է. արձագանքը ճիշտ է ախտորոշում երեւույթը, բայց չի համապատասխանում դրա քաղաքական եւ ինստիտուցիոնալ ծանրությանը։

Տեր Մովսեսը խոսում է «ուղղորդված ատելության խոսքի» մասին։ Բայց եթե այն ուղղորդված է, բնական հարց է առաջանում՝ ո՞ւմ կողմից, ինչո՞ւ եւ ի՞նչ քաղաքական նպատակով։ Ինչո՞ւ է նույն քաղաքական ուժի ներկայացուցիչների խոսքում Եկեղեցու եւ Կաթողիկոսի նկատմամբ այսպիսի հռետորաբանությունը կրկնվում, եւ ո՞վ է դրա քաղաքական պատասխանատվությունը կրում։ Այս հարցերի բացակայության պայմաններում «ուղղորդված» բնորոշումը մնում է պարզապես ծանր, բայց չբացված գնահատական։

ՀԱՐԳԱՆՔԻ ԿՈՉԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆԵԼ ՊԱՀԱՆՋԻՆ

Տեր Մովսեսը կոչ է անում իշխանության ներկայացուցիչներին «դրսեւորել պատասխանատվություն եւ հարգանք»։ Սակայն այստեղ խոսքը միայն վիրավորական բառապաշարի մասին չէ։ Երբ նման խոսք հնչում է փողոցում կամ սոցիալական ցանցում, դա մեկ իրավիճակ է։ Երբ նույնը հնչում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից՝ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների կողմից, խնդիրը դառնում է պետական եւ ինստիտուցիոնալ։

ԱԺ ամբիոնը կուսակցական հարթակ չէ։ Այն պետական բարձրագույն ամբիոն է։ Հետեւաբար, իշխանական մեծամասնության պատգամավորների խոսքի պատասխանատվությունն էապես ավելի մեծ է, քան շարքային քաղաքացու կամ նույնիսկ ընդդիմադիր քաղաքական գործչի արտահայտությունների դեպքում։ Հենց այս հանգամանքը Տեր Մովսեսի արձագանքում բավարար կոշտությամբ ընդգծված չէ։

«Հարկ է դրսեւորել պատասխանատվություն եւ հարգանք»,- ասում է Տեր Մովսեսը։ Բայց եթե արձանագրվում է ԱԺ ամբիոնի չարաշահում, ապա բնական է նաեւ հարցը՝ ի՞նչ պետք է անել դրա դեմ։ Եթե խոսքը «ուղղորդված ատելության» մասին է, ինչո՞ւ Մայր Աթոռի արձագանքը չի պարունակում իշխանությանը հասցեագրված հստակ պահանջ։ Եթե խորհրդարանական ամբիոնը վերածվում է վիրավորանքի տարածման վայրի, ինչո՞ւ պարզապես չպահանջել դադարեցնել այդ գործելակերպը։ Եթե իշխանական մեծամասնության ներկայացուցիչների խոսքը խորացնում է հասարակական պառակտումը, ինչո՞ւ չարձանագրել, որ դրա համար քաղաքական պատասխանատվություն ունի հենց իշխանությունը։ Այս բացն էլ Տեր Մովսեսի հայտարարությունը դարձնում է ոչ համարժեք։

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է, ՆՎԱՍՏԱՑՈՒՄԸ՝ ՈՉ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները, բնականաբար, քննադատությունից վեր չեն։ Հասարակությունը, լրագրողները եւ քաղաքական ուժերը լիարժեք իրավունք ունեն հարցեր բարձրացնելու Եկեղեցու գործունեության, հոգեւոր առաջնորդության կամ առանձին հոգեւորականների վերաբերյալ։

Բայց քննադատությունը պետք է հիմնված լինի փաստերի եւ փաստարկների վրա։ Պետական ամբիոնից անձնական նվաստացումը քաղաքական քննադատություն չէ։ Դա քաղաքական բանավեճի մակարդակի անկում է, եւ եթե այն հետեւողականորեն կիրառվում է իշխանական մեծամասնության կողմից, արդեն վերածվում է քաղաքական մշակույթի խնդրի։

Այսօր այդ բառապաշարի թիրախը Եկեղեցին եւ Կաթողիկոսն են։ Եթե այն նորմալացվի, վաղը նույն մեթոդը կարող է կիրառվել ընդդիմադիր ուժերի, լրատվամիջոցների կամ պարզապես իշխանության հետ չհամաձայնող քաղաքացիների նկատմամբ, ինչն, ըստ էության, արդեն իսկ տեսնում ենք։ Ուստի՝ խնդիրը ոչ թե այն է, որ Տեր Մովսեսը սխալ բան է ասել։ Ընդհակառակը՝ նրա հիմնական գնահատականը հիմնավոր է։ Խնդիրն այն է, որ նրա արձագանքը չափազանց մեղմ է այն ամենի համեմատ, ինչ վերջին օրերին տեղի է ունեցել Ազգային ժողովում։

«Ատելության խոսք» ասելուց հետո պետք էր հարցնել՝ ո՞վ է պատասխանատու դրա համար։ «Անհանդուրժողականություն» արձանագրելուց հետո՝ ինչո՞ւ է այն հնչում պետական բարձրագույն ամբիոնից։ «Հարգանքի» կոչ անելուց հետո՝ պետք էր հստակ պահանջել դադարեցնել ԱԺ ամբիոնի նման օգտագործումը։ Եվ եթե խոսվում է «բաժանարար գծերի» մասին, ապա պետք էր նաեւ մատնանշել՝ ո՞վ է դրանք ստեղծում եւ ինչ քաղաքական հաշվարկով։

Այսպիսով, Տեր Մովսես քահանա Սահակյանի արձագանքը ճիշտ ուղղությամբ է մատնանշում խնդիրը, սակայն չի տալիս դրա համարժեք գնահատականը։ Իսկ վերջին օրերի խորհրդարանական խայտառակության պայմաններում միայն բարոյական հորդորը բավարար չէ։ Թերեւս, ինչպես խորհրդարանական ընդդիմությունում, այնպես էլ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում բախվում ենք նույն խնդրին՝ օրհասական պահին երիտկադրերի անփորձության։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում