Հզոր պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի հետ կապված իտալական զինամթերքի գործարանում (Տեսանյութ)
ՄիջազգայինՀզոր պայթյուն է տեղի ունեցել Իտալիայի KNDS Ammo Italy զինամթերքի գործարանում։
Գործարանը գտնվում է Հռոմից մոտավորապես 60 կմ հեռավորության վրա` Կոլեֆերո քաղաքում։
Պայթյունը լսվել է մի քանի կիլոմետր շառավղով մի քանի քաղաքներում։
Տեղում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, և հնարավոր զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։
Corriere della Sera-ի նախնական տվյալներով, պատճառը կարող է լինել վառոդի մամլիչի արտադրամասում տեղի ունեցած վթարը։
Գործարանը KNDS կոնցեռնի մաս է կազմում, որը իրեն համարում է Ուկրաինայի հիմնական գործընկերներից մեկը։
«Տարօրինակ» է, որ Եվրոպայում այսքան հաճախակիացել են Ուկրաինայի հետ կապված զինագործարաններում (եւ ոչ միայն) նման դեպքերը:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70807

