«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիների» կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը. Նիկոլ Փաշինյան

Տնտեսություն

«Որո՞նք կարող են լինել բարեկամական լուծումները: Որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալենք իրար շահերը և գնանք որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիների» կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը, բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասնակի, այսինքն՝ ինչ-որ բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությանը չխոչընդոտի և այլն։ Ես դա նկատի ունեմ։

 

Ես ոչ մի բան չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետ, որևէ խնդիր չունեմ։ Ընդհակառակը՝ հարգանքով և ըմբռնումով եմ վերաբերվում ՌԴ շահերին։ Խոսքը նրա մասին է, որ այսօր ստեղծված իրավիճակը խոչընդոտում է, որպեսզի մենք իրացնենք մեր պատմական հնարավորությունը, որ մեր երկաթուղին ինտեգրվի միջազգային երկաթուղային ցանցին, որովհետև հիմա նրանք, ովքեր հիմնական կիրառողներն են և օգտվողներն են միջազգային լոգիստիկ ծառայություններից, իրենք մեզ ասում են, և ակնհայտ է, և ոչ միայն ասում են բանավոր, այլև տեսնում ենք, որ իրենք ներդրումային հետաքրքրություն այդ հատվածում չեն ցուցաբերում։ Մենք մարդկանց ասում ենք՝ բայց այստեղ հնարավորություններ կան, մենք առաջարկում ենք, իրենք խուսափում են այդ թեմայից: Մենք հասկանում ենք, որ դրա պատճառն այն է, որ մեր երկաթուղին գտնվում է ռուսական կոնցեսիայի ներքո։ Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ, մեր պրոբլեմը այն իրավիճակի մեջ է, որ մենք հերթական անգամ կարող է բաց թողնենք պատմական հնարավորությունը՝ ինտեգրվելու միջազգային տրանսպորտային ցանցերին։

 

Տարբերակ 1. ուղղակի պայմանագիրը խզել, բայց դա բարեկամական չէ։ Մենք ուզում ենք բարեկամական լուծում։ Բարեկամականը՝ որ ՌԴ-ի մեր գործընկերները կոնցեսիոն իրավունքը վաճառեն երրորդ կողմին՝ շուկայական նորմալ գնով։ Դա բավականին ծանրակշիռ գումար է՝ հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը»,- ասաց Փաշինյանը և այլ տարբերակներ նշեց՝ ասելով, որ աշխատանքներ են տարվում հասկանալու, թե որտեղ է այն կետը, որտեղ կարելի է բարեկամական լուծումը գտնել»,- ասաց վարչապետը։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը