Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են շուտով վերսկսել ակտիվ շփումները Ուկրաինայի հարցով
ՄիջազգայինՌուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են շուտով վերսկսել ակտիվ շփումները Ուկրաինայի հարցով: Մոսկվան պատրաստ է հյուրընկալել Թրամփի հատուկ դեսպանորդներ Ուիտկոֆին և Քուշներին նոր բանակցությունների համար:
Հնարավոր հանդիպման հիմնական թեման կարող է լինել Կիևի կողմից Վաշինգտոնին փոխանցված նոր առաջարկները: Սակայն, ըստ «Իզվեստիա»-ի, ամերիկացի բանակցողների Ռուսաստան այցի ճշգրիտ ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն:

