Հայաստանում երեք գերատեսչությունների ղեկավարներ պահպանեցին իրենց պաշտոնները
ՆերքաղաքականԷդուարդ Հակոբյանը վերանշանակվել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Համապատասխան որոշումը օգոստոսի 13-ին ընդունվել է կառավարության նիստում։
Կառավարության այլ որոշումներով Եղիազար Վարդանյանը վերանշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ Սուրեն Թովմասյանը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար։

