«Հակառակ հայկական կողմի պնդումներին, մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ». Իրանական գեներալ
ՄիջազգայինՄեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները՝ գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին նշել է.
«Հակառակ հայկական կողմի պնդումներին, մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ: Այս հարցի շուրջ իրական փոխըմբռնում կամ ընդհանուր լեզու չկա: Մենք բացահայտ և հստակորեն մեր «կարմիր գծերը» հայտնել ենք Հայաստանին: Հետևաբար, հայ պատգամավորի հայտարարությունը ճիշտ չէ:
Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում: Մենք տարածաշրջանը և մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն: Հետևաբար, այս նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար:
Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ: Սակայն, եթե այնտեղի անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ԱՄՆ զինվորականներին, Իրանը պահպանում է հակահարված տալու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը:
Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահները անկախ կերպով վերահսկեին իրանա-հայաստանյան սահմանը և դրանով անցնող երթուղիները»:

