«Ժողովուրդ». Ինչ էին քննարկում ԱԺ նախագահն ու 3 խմբակցությունների ղեկավարները
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում «Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ հանդիպում արձանագրեց․ խորհրդարանի նախագահն ու ԱԺ-ում ներկայացված երեք խմբակցությունների ղեկավարները միասին զրուցում էին կարմիր ֆոյեում։ «Ժողովուրդ» օրաթերթը խորհրդարանի ամենամեծ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանից հետաքրքրվեց, թե ինչ հարց էին քննարկել նման կազմով։ Մանավազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առանձնահատուկ կամ փակ քննարկում չէ։
«Մենք համաձայն ենք, որ գործընթացը պետք է արագ ավարտել, սակայն ես պնդեցի, որ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումներն ավարտենք և բոլորի քվեարկությունն անցկացնենք նույն օրը, որպեսզի խորհրդարանն ամբողջությամբ ձևավորված լինի և պատրաստվենք կառավարության ծրագրի ներկայացմանը»,— «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց Արուսյակ Մանավազյանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

