«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». ՔԿ-ն փակեց օբյեկտները, իսկ կարևոր հարցերը՝ «նախաքննության գաղտնիքով»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ծաղկաձորում և Հայաստանի տարբեր բնակավայրերում Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում գործող օբյեկտներ են կապարակնքվել, տնտեսվարողների գործունեությունը կանգնել է, բայց թե քանի բիզնես է փակվել, քանի աշխատող է մնացել առանց աշխատանքի և ինչ ժամկետով է սահմանափակումը՝ Քննչական կոմիտեն չի ասում։ «Ժողովուրդ»-ի հարցերին ՔԿ-ն պատասխանել է՝ նախաքննության տվյալ է։

ՀՀ քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ»-ի հարցումների, հաստատել է, որ 2026 թվականի հուլիսի 6-ին մի շարք տնտեսվարողների գործունեության հասցեներում խուզարկություններ են իրականացվել, ինչի ընթացքում վերցվել են տարբեր իրեր և առարկաներ, իսկ այդ հասցեները «կապարակնքվել են»՝ ապացուցողական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով։ Սակայն հենց այստեղ էլ սկսվում է տեղեկատվական փակուղին։ «Ժողովուրդ»-ը ՔԿ-ին հարցրել էր՝ ընդհանուր քանի օբյեկտ է կապարակնքվել, դրանցից քանիսն են հյուրանոցներ, քոթեջներ, ռեստորաններ, զբոսաշրջային և այլ տնտեսական նշանակության օբյեկտներ, քանի տնտեսվարողի գործունեություն է սահմանափակվել, քանի աշխատողի վրա է դա ազդել և որքան կարող է տևել փակումը։ Պատասխանը՝ ոչ մի թիվ։ ՔԿ-ն հայտնում է, որ օբյեկտների ապակապարակնքման հարցը կքննարկվի «համապատասխան քննչական և ապացուցողական գործողությունների ավարտից հետո»։

Այսինքն՝ բիզնեսը կարող է փակ մնալ, բայց դրա բացման ժամկետը հայտնի չէ. երբ քննիչը կավարտի քննությունը։ Առավել ուշագրավ է, որ ՔԿ-ն մեր մյուս հարցերի վերաբերյալ ուղղակիորեն հայտարարել է․ «Տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։ Սակայն հարցն այստեղ այն է, թե ինչպե՞ս է, օրինակ, կապարակնքված օբյեկտների ընդհանուր թիվը կամ դրանց տնտեսական նշանակությունը դառնում նախաքննության գաղտնիք։ Մենք ՔԿ-ից չենք պահանջել բացահայտել քրեական վարույթի գաղտնի ապացույցները, խուզարկության մանրամասները կամ քննության տակտիկան։ Հարցրել ենք հանրային նշանակություն ունեցող հետևանքների մասին՝ քանի բիզնես է փակվել, քանի աշխատատեղ է սահմանափակվել և ինչ վիճակում են գտնվում տնտեսվարողները։ Հատկապես խնդրահարույց է տուրիստական Ծաղկաձորի հարցը։ ArmLur.am-ի նկարահանող խումբը ճոպանուղու հարակից տարածքում արձանագրել էր փակ և կապարակնքված շինություններ, այդ թվում՝ քոթեջներ ու հանգստի և սպասարկման օբյեկտներ։

Իսկ Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային գլխավոր ուղղություններից է։ Հարցման մեջ հատուկ հետաքրքրվել էինք՝ արդյոք քննարկվել է ավելի մեղմ սահմանափակում կիրառելու հնարավորությունը՝ այն դեպքում, երբ օբյեկտի ամբողջական փակումը քննության համար պարտադիր չէ։ Այս հարցին ևս պատասխան ուղղակի չկա։

Ստացվում է հետաքրքիր իրավիճակ․ Քննչական կոմիտեն վարչապետի ուղիղ կամ անուղղակի հրահանգով կարող է սահմանափակել տնտեսվարողի գործունեությունը, բայց հասարակությունը չի կարող իմանալ սահմանափակման մասշտաբը։ Ու այդպես էլ պաշտոնապես հայտնի չէ՝ խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող քանի՞ բիզնես է այսօր փակված, քանի՞ մարդ չի կարողանում աշխատել և ե՞րբ են այդ մարդկանց թույլ տալու վերադառնալ իրենց աշխատանքին։ ՔԿ-ն ասում է՝ ավարտենք, կասենք։ Երբ կավարտեն՝ պարզ չէ։

Իսկ այդ ընթացքում հարյուրավոր մարդկանց իրավունքներ են ոտնահարվում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70777 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը