Ռոնալդուն ցավակցել է Մեսսիին հոր մահվան կապակցությամբ
Սպորտ
Կրիշտիանու Ռոնալդուն իր ցավակցությունն է հայտնել Լիոնել Մեսսիին՝ վերջինիս հոր՝ Խորխե Մեսսիի մահվան կապակցությամբ։
Արգենտինացու ինստագրամյան հրապարակման մեկնաբանությունների բաժնում Մեսսին կիսվել էր հոր կորստով, Ռոնալդուն իսպաներենով մեկնաբանություն է թողել.
«Ամուր գրկում եմ քեզ և հարազատներիդ այս ծանր պահին, Լե՛ո։ Շատ ուժ եմ մաղթում»։

