«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

Տնտեսություն

Ucom-ի աջակցությամբ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» դասընթացն ամփոփվեց Mini CTF (Capture The Flag) մրցույթով, որին մասնակցեց 61 շրջանավարտ՝ կազմելով 19 թիմ։ Նրանք մրցեցին Jeopardy ձևաչափով CTF հարթակում և լուծեցին տարբեր բարդության առաջադրանքներ, որոնք ընդգրկում էին կիբեռանվտանգության հիմնարար թեմաներ։

Մրցույթի առաջադրանքները մշակված էին իրականությանը մոտ սցենարների հիման վրա։ Մասնակիցները թիմերով լուծում էին կիբեռանվտանգության տարբեր խնդիրներ՝ կիրառելով տեխնիկական գիտելիքներ, տրամաբանական մտածողություն և թիմային աշխատանքի հմտություններ։ Այն ծրագրի մասնակիցներին հնարավորություն տվեց գործնականում կիրառելու դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։

«Հայաստանի թվային զարգացումը կախված է ոչ միայն ժամանակակից ենթակառուցվածքներից, այլև այն մարդկանցից, որոնք կարող են անվտանգ, պատասխանատու և վստահորեն գործել տեխնոլոգիական միջավայրում։ Այդ պատճառով Ucom-ի համար կարևոր է դեռ դպրոցական տարիքից նպաստել կիբեռանվտանգության գիտելիքների և գործնական հմտությունների ձևավորմանը։ Այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք զարգացնելու երիտասարդների կարողությունները, հետաքրքրություն առաջացնելու տեխնոլոգիական մասնագիտությունների նկատմամբ, ինչն էլ կնպաստի ապագա տեխնոլոգիական համայնքի ձևավորմանը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծրագրի բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր և խրախուսական մրցանակներ։ 

«Mini CTF-ը ծրագրի տրամաբանական և կարևոր եզրափակիչ փուլն էր։ Մեզ համար էական էր, որ մասնակիցները ոչ միայն ստանային տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն ունենային դրանք կիրառելու իրականությանը մոտ միջավայրում։ Նման փորձառությունը զարգացնում է ոչ միայն տեխնիկական հմտությունները, այլև վերլուծական մտածողությունը, համագործակցելու կարողությունն ու ինքնավստահությունը», - նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Մարի Բարսեղյանը։

Ucom-ի աջակցությամբ իրականացված ծրագրին մասնակցել են 14–17 տարեկան դպրոցականներ։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ժամանակակից թվային սպառնալիքներին, սովորել են դրանցից պաշտպանվելու հիմնական գործիքներն ու սկզբունքները, ինչպես նաև պատկերացում կազմել կիբեռանվտանգության ոլորտի մասնագիտական հնարավորությունների մասին։ Mini CTF մրցույթը դարձավ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները գործնականում կիրառելու եզրափակիչ փորձությունը։

Այս նախաձեռնությունը դարձավ Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի համագործակցության հերթական քայլը՝ նպաստելով Հայաստանում երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանն ու տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը։ 

 

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը