«Չան-հոմ» թայֆունը հասել է Ճապոնիա․ չեղարկվել է 64 չվերթ
ՄիջազգայինՃապոնիայի Իբարակի նահանգին 1951 թվականից ի վեր առաջին անգամ թայֆուն է հարվածել, հայտնում է
«Չան-հոմ» թայֆունը օգոստոսի 11-ի երեկոյան հասել է Ճապոնիայի Իբարակի նահանգի հարավային հատված։ Քամու առավելագույն կայուն արագությունը կազմել է 18 մ/վ, իսկ պոռթկումների արագությունը՝ 25 մ/վ։ Տեղատարափ անձրևներ են տեղացել նաև Տոկիոյի որոշ հատվածներում։ Ուժեղ տեղումների վտանգը պահպանվել է Կանտոյի, Տոհոկուի Սանրիկուի, Նիիգատայի և Հոկայդոյի շրջաններում։
Իբարակի և Տոտիգի նահանգներում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել և կոտրվել։ Չեղարկվել է 64 չվերթ։ Օգոստոսի 12-ի առավոտյան ավիաչվերթների և արագընթաց գնացքների աշխատանքը հիմնականում վերականգնվել էր։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Ճապոնիան պարբերաբար ենթարկվում է արևադարձային ցիկլոնների ազդեցությանը։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածում տարեկան միջինում ձևավորվում է 25,1 արևադարձային ցիկլոն, որոնցից 11,7-ը մոտենում է Ճապոնիային, իսկ միջինում երեքը հասնում է երկրի տարածք։ Օգոստոսն այս առումով ամենաակտիվ ամիսն է․ միջինում ձևավորվում է 5,7 արևադարձային ցիկլոն։

