Հայ ժողովուրդն ամուր կանգնած է Հայոց եկեղեցու թիկունքում․ ՀՀ վաստակավոր արտիստ
Մշակութային«Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ցավով արձանագրեց, որ օգոստոսի 7-ին հայ ժողովուրդը նորից ցնցվեց։
— Նշանակված էր Հայոց Հայրապետի եւ 6 բարձրաստիճան հոգեւորականների դատավարությունը, ինչը երբեւէ հայ ժողովուրդը չէր տեսել իր ողջ դարերի պատմության ընթացքում, անգամ թուրք բարբարոսների կողմից։ Սա հերթական ազգային խայտառակությունն էր։
Ողջ ժողովուրդը սպասում էր դատարանի մոտ եւ սպասելու ընթացքում, փառք Աստծո, դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց՝ չցանկանալով կատարել հակահայկական եւ դավաճանական գործողություն՝ ողջ հայության եւ Հայոց եկեղեցու նկատմամբ։
Հայ ժողովուրդն ամուր կանգնած է իր քրիստոնեական հավատքի, Հայոց եկեղեցու թիկունքում՝ հասկանալով, որ Հայոց եկեղեցին ժողովրդի միասնության եւ անվտանգության հիմքում է կանգնած։ Աստված պահապան՝ մեր եկեղեցուն եւ ժողովրդին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

