Արեւմուտքը Զելենսկուն դրել է փաստի առաջ` կա´մ «Անգլիայի թագուհի» կա´մ` Մայդան. Կիևյան քաղտոխնոլոգ
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկու համար իրավիճակը վատանում է՝ թե՛ ներքին, թե՛ առաջնագծում։ Կիևյան քաղտոխնոլոգ Անդրեյ Զոլոտարևի գնահատմամբ, Արեւմուտքը նրան դրել է երկընտրանքի առաջ` «Կա´մ «Անգլիայի թագուհի» կա´մ Մայդան»։
«Չգիտեմ՝ խուճապի մեջ է նա, թե` ոչ, բայց այն փաստը, որ լավագույն տրամադրության մեջ չէ: Նույնիսկ նրա դեմքի արտահայտությունները ցույց են տալիս, որ ծայրագեղ լարված է։ Դա ակնհայտ է։ Նույնիսկ Սերբիայում գրկախառնությունները, ընդհանուր առմամբ, ոչինչ չեն փոխում», - ասել է փորձագետը։
Նրա կարծիքով, Զելենսկին «կձախողվի», քանի որ Ռուսաստանի համար նրա հայտարարած 40-օրյա «պարտադրված խաղաղության» ծրագիրը ձախողվել է։
«Եվ ներքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ նա տատանվում է «Անգլիայի թագուհու» վերածվելու և երկարատև քաղաքական ճգնաժամի առջև կանգնելու միջև, որը կարող է ավարտվել ամեն տարբերակով, նույնիսկ Մայդանով։ Մայդանի նկատմամբ ֆոբիան չի վերացել Բանկովայի պատերից»,- եզրափակեց Զոլոտարևը։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70748

