«Ժողովուրդ». Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս կառավարության նոր կազմի ձևավորման փուլում տեղեկացրել էր, որ նախարարությունների ղեկավարների մակարդակով մեծածավալ փոփոխություններ չեն սպասվում։ Փոխարենը կադրային հիմնական վերադասավորումները լինելու են փոխնախարարների օղակում։
«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր նաև, որ Առողջապահության նախարարությունում ևս փոխնախարարների ճակատագիրը վերջնականապես որոշված չէ։ Մասնավորապես, խոսքը նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լևոն Հակոբյանն այս օրերին Երևանի Իմպրեսո սրճարանում է հիմնականում լինում և այնտեղ է սպասում է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ վերջնական որոշմանը։
Լենա Նանուշյանն էլ, մեր տեղեկություններով, այս օրերին արձակուրդ է վերցրել և մեկնել հանգստի։ Նա ևս սպասում է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ որոշմանը։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ նրանց մասով վերջնական քաղաքական որոշումը դեռ չի հրապարակվել, և գերատեսչությունում առավել հավանական են համարում, որ երկուսն էլ նոր կառավարության կազմում չեն վերանշանակվի։
Հատկապես, երբ խոսքը Նանուշյանի մասին է, ով իր պահվածքով ոչ միայն ծաղրի առարկա է դարձել (զարմանալի ռիլներ, կառավարության նիստի ժամանակ «անադեկվատ» պահվածք, որդու բանակից ազատված լինելու թեմաներ)։ Թերևս ընտրությունների արդյունքների՝ ՔՊ-ի համար ոչ ցանկալի լինելու պատճառներից մեկը Նանուշյանի նման կադրերն են, ովքեր տապալել են ոլորտը և հաճախ չեն գիտակցում՝ պետական պաշտոնյայի վարքը ինչպիսի դրսևորում պիտի ունենա»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70689

