«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հովիկ Աբրահամյանի որդին, սպանված հովիվը և անհետացած 60 հազար դոլարը․ բացահայտում

Օգոստոսի 9-ին մեծ աղմուկով, մարտաֆիլմ հիշեցնող կադրերով ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Նա կասկածվում է 2023 թվականին Ավետարանական եկեղեցու հովիվ Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեջ։

Քննչական կոմիտեն դեպքից հետո տարածեց անթույլատրելի և անօրինական՝ մարդու անձնական, ընտանեկան կյանքի մասին հաղորդագրություն, թե Աբրահամյանը կասկածել է, որ իր կինը՝ կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի դուստր, բժշկուհի Էմմա Ծառուկյանը, անձնական հարաբերություններ է ունեցել Վլասյանի հետ և նրան խոշոր գումարներ տվել։ Ըստ քննության՝ վրեժխնդրության շարժառիթով նա սպանությունը պատվիրել է իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանին։

Հակոբյանը տնային կալանքի տակ է մինչ օրս, իսկ նրա վերաբերյալ քրեական գործը դատարանում է 2024 թվականից՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթում։ Սակայն Վլասյանի սպանության պատմությունն ունի սկանդալային այլ դրվագ։

ArmLur.am-ի իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ 2023 թվականի մայիսի 1-ին սպանված հովիվ բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 380 հազար դրամ, 25 հազար ռուբլի, 9820 եվրո և 48 հազար 550 դոլար, որոնք անհետացել են։ Կասկածներ կան, որ քննիչն է հափշտակել հովիվ փողերը։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության համար։

Ըստ մեղադրանքի՝ խուզարկությամբ հայտնաբերված գումարները օրինական հիմքերով վստահվել էին Մկրտչյանին և պետք է մուտքագրվեին ՀՀ կենտրոնական բանկ։ Սակայն, ըստ քննության, 2023 թվականի հուլիսի 31-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 17-ը նա դրանք չի մուտքագրել, այլ՝ «հափշտակել՝ ապօրինի տնօրինել և օգտագործել է իրեն վստահված դրամական միջոցները»։

Այսպիսով՝ Սողոմոն Վլասյանի սպանության գործը տարիներ անց նոր փուլ է մտնում՝ արդեն ենթադրյալ պատվիրատուի կալանավորմամբ, որի մասով ապացույցների բացակայության մասին ահազանգում են փաստաբանները։

Բայց նույն գործի շրջանակում կա նաև մեկ այլ ծանր հարց․ սպանված հովիվ տնից առգրավված և անհետացած ընդհանուր շուրջ 60 հազար դոլարի ճակատագիրը, որը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

Իհարկե, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը աշխատանքից ազատվել է, այժմ մեղադրյալի աթոռին է, սակայն հովիվ տանից անհետացած գումարները չկան։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հովիվ ընտանիքի անդամները բոլոր իրավասու օղակներին նամակներ են հեղեղել՝ պահանջելով գտնել և վերադարձնել գումարները, բայց 3 տարի է անցել։ հովիվ տանից փաստացի գողացված գումարները չեն վերադարձվում։

Վերջում շեշտենք, որ և՛ Արգամ Աբրահամյանի, և՛ Գեղամ Հակոբյանի, և՛ Ռուբեն Մկրտչյանի մեղավորությունը դեռ պետք է ապացուցվի դատարանում։

Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին, երբ Արթուր Պողոսյանը 6 ամիս էր նշանակվել ՔԿ ղեկավար, Քննչականի շենքից՝ որպես իրեղեն ապացույց պահվող, 590 հազար ԱՄՆ դոլարը հենց «Քննչականի սեյֆից» գողացան։

Հանցանք կատարողը Էդգար Գրիգորյանն էր, որը սիլիկոնե դիմակով անխոչընդոտ մտել էր Քննչականի շենք, վերցրել գումարները և նույնքան անխոչընդոտ դուրս եկել։

Իհարկե, այս գործը իրավապահ բոլոր կառույցների համատեղ ջանքերով բացահայտվեց, քանի որ հանրային հնչեղություն ստացավ։

Իսկ հովիվ վտանից հափշտակված գումարը այդպես էլ չի հայտնաբերվում և չի վերադարձվում։ Իսկ ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանը լռում է այս մասին․ որևէ հաղորդագրություն չկա տարածված քննիչի կողմից հափշտակված գումարների մասին

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան