Թրամփ ըմասնավոր կարգով ընդունում է պարտությունը. The Wall Street Journal
ՄիջազգայինԹրամփ ըմասնավոր կարգով ընդունում է պարտությունը և ավագ օգնականներին ասել է, որ պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմը առանց միջուկային համաձայնագրի, եթե Իրանը լիովին վերաբացի Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտնում է WSJ-ն։
Սակայն Իրանը բարձրացրել է նեղուցի վերաբացման գինը՝ ներկայացնելով նոր պահանջներ, և դա կլինի Միացյալ Նահանգների լիակատար կապիտուլյացիան։
Պահանջների թվում են 300 միլիարդ դոլարի փոխհատուցում
մինչև 100 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների ազատում
բոլոր պատժամիջոցների վերացում
ամերիկյան զորքերի դուրսբերում ամբողջ տարածաշրջանից, ծովային շրջափակման վերացում
յուրաքանչյուր նավից տարանցիկ վճարների գանձում։
«Բայց վստահ եղեք. Իրանը հիանալի հասկանում է այս ամենը, որ Թրամփը նոր խաղ է խաղում։
Զանգվածային լրատվամիջոցներում խոսակցությունները, թե իբր զենքը վերջանում է, և մնացած ամեն ինչ այս խաղի մի մասն է։
Նպատակն է խաբել Իրանին, թուլացնել նրա զգոնությունը, ապա անակնկալ հարձակում սկսել։ Եվ հատկապես փորձել գտնել Մոջթաբա Խամենեիին և սպանել նրան»,- արձագանքում է իրանական աղբյուրը։

