«Իրավունք» թերթի տպագիր համարներ

64 կողմ քվե, բայց հարց չկա․ ինչու է ԱԺ-ն օրենք ընդունում, հետո ժխտում

Ներքաղաքական
Պատրանքի ավարտ․ իշխանությունները դարձյալ խաբում են ժողովրդին: Այս մասին գրում է ռուսաստանաբնակ քաղակտիվիստ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում․ «Չէ՞ որ պիտի վերջապես հստակ խոսենք ու հանրությանը ներկայացնենք իրականությունը՝ ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ ժողովրդին խաբում են, ամեն քայլափոխի ստելով ու իրենց քայլերը մարսելով ֆեյսբուքյան լայվերով ու հայտարարություններով։ Աբսուրդ է, երբ իշխանություները, օրինակ, 2025 թվականի մարտի 26-ին Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունում են «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, տարբեր պաշտոնյաներ լուրջ դեմքով պատմում են մեր ընտրության մասին, բայց հետո Փաշինյանն ասում է՝ «Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեն այժմ անբովանդակ կլինի, երկիրը չի կարող այժմ պատասխանել մի հարցի, որն այս պահին գոյություն չունի»։
 
Հարց եմ տալիս՝ եթե չկա նման գործընթաց, եթե այդ հարցը գոյություն չունի, ի՞նչ էին անում ԱԺ-ում, ինչո՞ւ էին օրինագիծ ընդունում, ինչի համար էր 64 պատգամավորի կողմ քվեարկությունը։ Այս քայլը ոչ թե անկեղծություն է, այլ հերթական ստի հերթափոխ, նախատեսված հասարակությանը մոլորեցնելու համար։ Իշխանությունները հայտարարում են, թե իբր ԵՄ անդամակցության մասին խոսելը վաղ է, բայց հենց իրենք են օրենսդրական դաշտում այդ հարցը առաջ բերել և շփոթություն ստեղծել։ Հետաքրքիր է՝ եթե հարցը չպետք է դրվի, եթե գործընթաց չկա, ո՞րն է ԱԺ-ի օրենքի ետնապատկերը։ Ինչպես ասում են, մի ձեռքով օրենք ընդունում են, մյուսով ասում՝ հարցը գոյություն չունի։ Այս մոտեցումը ոչ միայն անազնիվ է, այլև թաքնված շահեր ունի։
 
Վերջերս Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը հստակ է՝ ակնկալում է, որ Հայաստանում անցկացվի հանրաքվե, և ժողովուրդը ինքը որոշի՝ մնա ԵԱՏՄ-ում, թե անցնի ԵՄ-ին։ Սա առավել արդար և տրամաբանական մոտեցում է, քանի որ եթե Հայաստանը պատրաստ է նման քայլի, ապա ժողովրդին պետք է ընտրության հնարավորություն տալ։
 
Ոչ թե ստեր քննել ԱԺ-ում, իսկ հետո տեղեկացնել, թե հարցը չկա։ Եթե իրականում գործընթաց չկա, ապա օրենքի ընդունումը ոչինչ չի նշանակում, եթե կա, ապա պարտավոր են ժողովրդին հստակ ընտրության հնարավորություն տալ։ Ինքս աջակցում եմ հանրաքվեի անցկացմանն ու կարծում եմ, որ միայն այդ ճանապարհով կարելի է պարզել հանրային իրական դիրքորոշումը։
 
Ժողովրդին մոլորության մեջ գցելու փորձերը պիտի ճնշվեն, թափանցիկ և արդար որոշումները կարող են Հայաստանը տանել առաջ։ Սթափվելու և բուն հարցերը օրակարգ բերելու ժամանակն է, իսկ պատասխանատվությունը իշխանությունների ուսերին է»։
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան