Քլինթոն. Թրամփն այս պահին լիովին խելահեղ վիճակի է հասել
ՄիջազգայինՈւլտրալիբերալիզմի կարկառուն գործիչ, ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախկին նախագահի թեկնածու եւ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի կարծիքով, Թրամփն այս պահին լիովին խելահեղ վիճակի է հասել.
«Թրամփն այս պահին լիովին ինքն իրեն կորցրել է՝ իռացիոնալ, մոլուցքային և ամբողջովին անկարևոր բաների վրա կենտրոնացած։
Եթե Թրամփը Ուկրաինայի հետ կնքեր արդարացի համարվող խաղաղության պայմանագիր, որտեղ Ուկրաինան ստիպված չէր լինի որևէ տարածք զիջել և նրանք կարողանային վերադառնալ սեփական երկրի կառավարմանը, ես նրան կառաջադրեի Նոբելյան խաղաղության մրցանակի։
Բայց նա ավելի շատ հետաքրքրված է Պուտինին հաճոյանալով»։

