Մինչև 50 000 հյուսիսկորեացի զինվորներ կտեղակայվեն Ռուսաստանում
ՄիջազգայինՄինչև 50 000 հյուսիսկորեացի զինվորներ կտեղակայվեն Ռուսաստանում՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար, հայտնում է Զելենսկին։
Ըստ նրա, տեղակայման որոշումն արդեն կայացվել է։
Նախկինում խոսվում էր հարյուրավորների, ապա հազարավորների, իսկ հիմա՝ 30,000-ից 50,000 հյուսիսկորեացի զինվորների մասին։
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան ուսումնասիրում է ժամանակակից ռազմական փորձը, որը կարող է կիրառել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հնարավոր ճգնաժամերի և հակամարտությունների դեպքում։

