Զելենսկի. ԱՄՆ-ն ամեն ամիս Patriot հակահրթիռային համակարգեր կմատակարարի Ուկրաինային
ՄիջազգայինԶելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ամեն ամիս Patriot հակահրթիռային համակարգեր կմատակարարի Ուկրաինային։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել Patriot հակահրթիռային համակարգերի ամսական մատակարարումների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ նույնիսկ այդ հրթիռների կանոնավոր մատակարարումների դեպքում Ուկրաինան դեռևս բավարար միջոցներ չի ունենա իր օդային պաշտպանության կարիքները հոգալու համար։

