Եկեղեցին բրգաձև կառույց է, ու նրա բոլոր ուժագծերը կենտրոնացած են գագաթում, այսինքն՝ եթե դու գագաթի քարը պոկում ես, այդ ուժագծերը սկսում են քանդվել
ՀանդիպումՎեհափառ Հայրապետի դեմ կատարվող Գործընթացը բավականին վտանգավոր եմ համարում այն տեսանկյունից, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին համաշխարհային կառույց է ու ամբողջովին Սփյուռքի հետ կապ ունեցող մեր ունեցած միակ կառույցն է ու հայրենյաց Սփյուռքին ռիթմը հաղորդողը Հայ Առաքելական Եկեղեցին է: Եկեղեցու դեմ ոտնձգությունները, առավելևս՝ Կաթողիկոսի հանդեպ ոտնձգություններն անթույլատրելի են, քանի որ Եկեղեցին բրգաձև կառույց է, ու նրա բոլոր ուժագծերը կենտրոնացած են գագաթում, այսինքն՝ եթե դու գագաթի քարը պոկում ես, այդ ուժագծերը սկսում են քանդվել,-անդրադառնալով Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող գործընթացներին,ասաց աստվածաբան Վարդան Խաչատրյանը, փաստելով.
- Սա շատ վտանգավոր երևույթ է, ու սա պետք է հասարակությունն ու գործող իշխանությունները գիտակցեն, որ անելն անթույլատրելի է, այսինքն՝ սկսել քրեական գործ, հարվածի տակ դնել Եկեղեցու Գլխին, հայտարարել, որ նոր կաթողիկոս պետք է ունենալ:

