Չգիտեմ, ով ինչ է անելու, ես շարունակելու եմ իմ պայքարը․ Կարապետ Պողոսյան
Ներքաղաքական«Ավարտվեց հերթական կալանքս, քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան, իմ հոդվածը իմ անուն ազգանունն էր..․ Կարևոր չի՝ ով ինչ ձեռք բերեց հերթական քաղաքական պրոցեսից, ես միայն կորցրեցի, քանի որ Հայաստանի ապագան դեռևս վտանգված է, իսկ Արցախն օկուպացված... Չգիտեմ, ով ինչ է անելու, ես շարունակելու եմ իմ պայքարը։ Շնորհակալ եմ բոլոր անհանգստացած ընկերներից, ինձ աջակցողներից, իմ ընտանիքին սատարողներից, իմ կալանքը հոգեպես իմ հետ կրողներից», - գրել է գյումրեցի ընդդիմադիր գործիչ ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ։

