«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մենք հատկապես մտահոգված ենք Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության դեմ ուղղված գործողություններով. նամակ Եվրոպայից Նիկոլին

Հրապարակախոսություն

Հատկապես մտահոգիչ են Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսին վարկաբեկելու փորձերը 

Եվրոպայից երեկ նամակ է հղվել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավին: Նամակում, որը ստորագրել են Սլովակիայի Հանրապետության նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ, Ազգային խորհրդի անդամ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Պավոլ Հրուշովսկին, Սլովակիայի Հանրապետության նախկին փոխվարչապետ, Սլովակիայի գծով նախկին եվրահանձնակատար, Կրոնի կամ հավատքի ազատության եվրոպական ֆորումի նախագահ (FOREF Europe) Յան Ֆիգեն, մասնավորապես նշված է.

«Մենք՝ Սլովակիայի Հանրապետության նախկին բարձրաստիճան սահմանադրական պաշտոնատար անձինք, որոնք ծառայել ենք մեր երկրին ամենաբարձր ազգային և միջազգային պաշտոններում, երկարատև և առանձնահատուկ հարաբերություններ ենք զարգացրել Հայաստանի հետ։ Տարիների ընթացքում մենք բազմաթիվ այցելություններ ենք կատարել Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, որոնց միջոցով խորը գնահատանք ենք ձեռք բերել այս հին ազգի պատմության, մշակույթի և հոգևոր ժառանգության նկատմամբ։ Մենք նաև ճանաչել ենք Հայ Առաքելական Եկեղեցու եզակի տեղը, որը տասնյոթ դարից ավելի ծառայել է որպես հայկական ինքնության անկյունաքար և եղել է աշխարհում առաջին ազգային եկեղեցին, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Հետևաբար, խորը մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում վերջին զարգացումներին, որոնք, մեր կարծիքով, լուրջ հարցեր են առաջացնում ժողովրդավարական կառավարման և օրենքի գերակայության վերաբերյալ»։

Նամակագիրների հավաստմամբ, իրենք ժամանակին Չեխիայում ու Սլովակիայում ականատես լինելով ինչպես ավտորիտար կառավարմանը, այնպես էլ հետագայում ժողովրդավարության վերականգնմանը, խորապես մտահոգիչ են համարում, որ քաղաքական հակառակորդները կարող են ենթարկվել հարկադրանքի միջոցների, այդ թվում՝ ազատազրկման, կամ որ պետք է կիրառվեն կամ հանդուրժվեն ժողովրդավարական սկզբունքներին անհամատեղելի մեթոդներ։

«Մենք հատկապես մտահոգված ենք Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության դեմ ուղղված գործողություններով,- նշված է նամակի շարունակության մեջ,- Հատկապես մտահոգիչ են Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսին վարկաբեկելու փորձերը, որոնք գագաթնակետին են հասել նրա դեմ դատական գործընթացների հարուցմամբ։ Այս բնույթի միջոցառումները վտանգում են հանրային վստահությունը ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության նկատմամբ, միաժամանակ սպառնալով հայկական պետության և նրա ամենահարգված ազգային ինստիտուտներից մեկի միջև պատմական հարաբերություններին։

Հետևաբար, մենք հարգանքով կոչ ենք անում Ձեզ, վարչապետ, զերծ մնալ քաղաքական բախման նման մեթոդներից և ապահովել, որ Հայաստանը մնա հավատարիմ ժողովրդավարական արժեքներին, հիմնարար ազատություններին և օրենքի գերակայությանը, որոնք հիմք են հանդիսանում եվրոպական քաղաքական ավանդույթի համար։ Սա հատկապես կարևոր է այն ժամանակ, երբ Հայաստանը հայտարարել է Եվրոպական Միության հետ իր հարաբերությունները խորացնելու և եվրոպական ինտեգրման ուղին ընտրելու իր ձգտման մասին։

Հայ Առաքելական Եկեղեցին յուրահատուկ տեղ է զբաղեցնում քրիստոնեական եկեղեցիների ընտանիքում և խորը հարգանք է վայելում ամբողջ աշխարհում։ Պետական մարմինների ցանկացած գործողություն, որը կարող է ընկալվել որպես նրա բարձրագույն ներկայացուցչի դեմ ուղղված, անխուսափելիորեն մտահոգություններ է առաջացնում Հայաստանի միջազգային ընկերների և գործընկերների շրջանում։ Նման գործողությունները չեն բարձրացնում Հայաստանի կամ նրա կառավարական և դատական հաստատությունների հեղինակությունը։

Խնդրում ենք այս նամակն ընդունել այն ոգով, որով այն նախատեսված է. որպես անկեղծ և բարեկամական կոչ այն անձանց կողմից, ովքեր խորապես հարգում են Հայաստանին և նրա ժողովրդին և ովքեր հույս ունեն տեսնել երկրի ժողովրդավարական զարգացումը արդարադատության, բազմակարծության և հիմնարար իրավունքների հարգանքի սկզբունքներին համապատասխան»։

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան