«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՐԱՏԱՊ. Ինչ էր պարզել «Իրավունքը» Սողոմոն Վալսյանի սպանության գործով դեռեւս 2023թ-ին

https://iravunk.com/?p=258474&l=am Ապրիլի 30-ին հրազենի գործադրմամբ՝ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող տղամարդ կար: Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել էին Սողոմոն Վլասյանի մահը։ Կար կասկածյալ, որին բռնել էին Բագրատաշենի անցակետում եւ ոստիկանության Կենտրոնական բաժնից տարել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության 3-րդ քննչական բաժին: Պարզվել էր, որ սպանվածը Ավետարանի հավատքի քրիստոնյաներ կրոնական կազմակերպության ղեկավարն էր:

Ի՞նչ է պարզվել նախաքննությամբ,  ո՞վ է կասկածյալը, ի՞նչ կապ ուներ սպանվողի հետ, սպանությունը որեւէ կապ ունե՞ր Սողոմոն Վլասյանի կրոնական հայացքների հետ հարցերի պատասխանը «Իրավունք» փորձել էր գրավոր հարցման միջոցով պարզել ՔԿ-ից, որտեղից մեզ տեղեկացրել են.

-ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված Ձեր' 2023 թվականի հունիսի 13-ի դիմումը քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում, ինչի կապակցությամբ հայտնում եմ, որ 2023 թվականի ապրիլի 30-ին' ժամը 23:50֊ի սահմաններում Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի Սողոմոն Ռուբենի Վլասյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ մարչական շրջանների քննչական երրորդ բաժնում 2023 թվականի մայիսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1- ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 08148923 քրեական վարույթը և իրականացվել են մի շարք ապացուցողական ու վարութային գործողություններ, մասնավորապես' կատարվել են դեպքի վայրերի զննություններ 1 և խուզարկություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ վկաներ, իսկ Ս.Վլասյանի մերձավոր ազգականը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51- րդ հոդվածով սս/հմանված կարգով ճանաչվել է մահացած տուժողի փոխարեն տուժող:

Նախաքննության ընթացքում' 2023 թվականի մայիսի 02-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքները կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ, ապա 2023 թվականի մայիսի 04-ին քրեական վարույթի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից տվյալ անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որը ներկայացվել է ենթադրյալ հանցանք կատարած անձին, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ինչ վերաբերում է դիմումով նշված մյուս հանգամանքներին, ապա հայտնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն' տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե այն կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը և պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան