«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ և դիմել փախուստի. Բացառիկ մանրամասներ Արգամի կողմից ենթադրյալ սպանության պատվերի գործով

Դեռեւս 2023թ-ին ՔԿ-ն պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել. Պարզվել են ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանության էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։Սպանվածը նույն շենքի բնակիչ Ս.Վ.-ն է, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձն Արտաշատ քաղաքի 42-ամյա բնակիչ Գ.Հ.-ն է:

2023 թ. ապրիլի 30-ին` ուշ երեկոյան, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց տղամարդու դի էր հայտնաբերվել՝ գլխի շրջանում առերևույթ հրազենային վնասվածքով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու հատ պարկուճ, շքամուտքի դռան վրայից առերևույթ հրազենային զենքից կրակված գնդակի բեկոր, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, Երևան քաղաքի Սարալանջի փողոցի աջակողմյան հատվածում միմյանցից տարբեր հեռավորությունների վրա, հայտնաբերվել են հանցագործության գործիք ատրճանակը, ատրճանակի փողատուփի կափարիչը, փամփշտատուփը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի վերարկուն և գլխարկը, որոնք վարույթն իրականացնող մարմնի կողմից վերցվել են:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ վերջինս 2023 թվականի ապրիլի 30-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Հերացի փողոցում գտնվող դպրոց, որտեղ սպասել է տուժողին: Երբ վերջինս մոտեցել է իր բնակության հասցեին, մոտեցել է նրան, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ և դիմել փախուստի:

2023 թվականի մայիսի 2-ին Գ. Հ.-ն հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետի տարածքում: Նա ձերբակալվել է վերը նկարագրված հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով:

Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան