«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Գյումրիում մեկնարկել է ժամանակակից արվեստի Gyumri Art Week 2026-ը

Մշակութային

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է ժամանակակից արվեստի Gyumri Art Week 2026-ը, որն այս տարի կրում է «Քաղաքը և ժամանակը» խորագիրը՝ ուսումնասիրելով քաղաքը որպես տարածք, որտեղ անցյալը, ներկան և ապագան հատվում և շարունակաբար վերաձևավորում են միմյանց։

Միջազգային փառատոնի այս տարվա թեման առանձնահատուկ հնչեղություն է ստանում Գյումրիի համատեքստում։ Գյումրին ոչ միայն փառատոնի անցկացման վայրն է, այլև կենդանի հետազոտական դաշտ, որի միջոցով հնարավոր է ուսումնասիրել ժամանակի և քաղաքի փոխհարաբերության բազմազան դրսևորումները։ Ցուցահանդեսների, ինստալյացիաների, ներկայացումների և հանրային ծրագրերի միջոցով փառատոնը հրավիրում է վերաիմաստավորելու քաղաքային հիշողությունը, փոխակերպումները և ապագայի նոր պատկերացումները։

5-րդ հոբելյանական Gyumri Art Week-ը Գյումրիում է հյուրընկալել արվեստագետներ՝ Հայաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Կանադայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից։ Փառատոնի համադրողներից են՝ Սարգիս Հովհաննիսյանը (Gyumri Art Week), Նազարեթ Կարոյանը (ICA), Վիկտորիա Իլյուշկինան (CYLAND), Գոռ Մարգարյանը (Muthesius), Յան‑Նիկլաս Թապեն (Kunstakademie Münster), Կարեն Բարսեղյանը (Ասլամազյան քույրերի պատկերասրահ)։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը բացման իր խոսքում հիշեց, որ 5 տարի առաջ փառատոնը սկսվեց որպես գաղափար՝ ստեղծելու միջազգային հարթակ որտեղ ժամանակակից արվեստը կհանդիպի Գյումրիին, իսկ Գյումրին՝ աշխարհին․ «Այսօր արդեն կարող ենք փաստել, որ այդ գաղափարն իրականություն է և փառատոնը միավորում է արվեստագետների, համադրողների, ճարտարապետների և այլ մասնագետների, որոնք մեկ շաբաթ շարունակ Գյումրի քաղաքը դարձնելու են համաշխարհային արվեստի երկխոսության շատ կարևոր կանգառ»։

Այս տարի միջազգային փառատոնն ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվել, 2025թ-ի դեկտեմբերին արվեստի դաշտի մեկ տասնյակից ավելի կառույցներ միավորվեցին Gyumri Art Week-ի շուրջ՝ նպատակ ունենալով փառատոնը և նրա գործունեությունը դարձնել ինստիտուցիոնալ։

Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն՝ Նազարեթ Կարոյանն իր խոսքում հիշեց, թե ինչպես 1998թ-ին Գյումրու ավերիչ երկրաշարժի 10-ամյա տարելիցի օրերին առաջացավ Գյումրու բիենալեն, որը, ըստ նրա, եկավ արվեստի ուժը բերելու Գյումրի քաղաքի կյանքի վերազարթոնքին․ «Եթե չլիներ Գյումրիի բիենալեն այսօր իմ կողքին կանգնած Գյումրիի արվեստի պատասխանատուները չէին լինի։ Գյումրիի բիենալեն էր, որ ստեղծեց նոր սերունդ, որպեսզի ժամանակակից արվեստը անցնի ժամանակների միջով  և հասնի մեր օրեր։ Եվ դրա համար շատ կարևոր է ինստիտուցիոնալ մոտեցումը, որը ոչ միայն հրահրում, այլև կառավարում է ժամանակակից արվեստի զարգացման պրոցեսները։ Gyumri Art Week-ը արդեն իսկ իր մեջ կրելով այդ էներգիան ու գաղափարը փորձ է անում առաջ մղել նոր ինստիտուցիոնալ գաղափարներ։ Եվ դրա համար ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել Սարգիս Հովհաննիսյանին իր ջանքի համար, որ տարիներ շարունակ ներդրել է չեղած տեղից այս ամենը ստեղծելու»։

Փառատոնի պաշտոնական բացումից հետո, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, Հաղթանակի այգում տեղի ունեցավ Մկրտիչ Մաթևոսյանի խոսող քանդակ-ինստալացիայի բացումը, որը Սարգիս Հովհաննիսյանի բնորոշմամբ Գյումրի քաղաքում հիմք է դնում ուրիշ տեսակ մտածողության, այն է՝ ժամանակակից արվեստի ներկայությանը մեզ հետ և մեր շուրջ։          

«ՀԸԲԸ»-ն հայոց այբուբենի 40-րդ տառի երևակայական շարունակությունն է։ Այն խորհրդանշում է Գյումրու ինքնատիպ խոսքը, հումորը, մտածողությունը և մշակութային ինքնությունը՝ այն ամենը, ինչը երբեմն հնարավոր չէ արտահայտել գոյություն ունեցող 39 տառերով։

Խաղային և հեգնական ձևով նախագիծն առաջարկում է վերաիմաստավորել այբուբենը ոչ թե որպես ավարտուն համակարգ, այլ որպես կենդանի մշակութային տարածք, որը շարունակաբար ձևավորվում է մարդկանց, քաղաքների և ժամանակի ազդեցությամբ։ «40-րդ տառը» դառնում է Գյումրու խորհրդանշական նշանը՝ քաղաքի ստեղծարար ոգու, լեզվական յուրահատկության և անվերջ ինքնավերաստեղծման արտահայտությունը։

Փառատոնն առանձին ցուցադրություններով կշարունակվի Երևանում և պաշտոնապես կփակվի օգոստոսի 20-ին՝ Գյումրիում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան