Գեորգի Հարությունյանի գոլը` Հունգարիայի առաջնությունում
ՍպորտՖուտբոլի Հունգարիայի առաջնության 3-րդ տուրում «Պուշկաշ Ակադեմիան» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթանակ տարավ ՄՏԿ «Բուդապեշտի» նկատմամբ։
Հյուրերի կազմում 18-րդ րոպեին հաշիվը բացեց Մարտին Կերնը, իսկ 23-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը: Տանտերերի կազմում 52-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Գաբոր Յուրեկը, իսկ 78-րդ րոպեին Զալան Կերեսին վերականգնեց հավասարությունը: Սակայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 90+8-րդ րոպեին Լամին Կոլին խփեց հյուրերի հաղթական գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։

