Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան. Մխիթարյանը` ֆուտբոլային երազանքի մասին
ՍպորտՄիլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին։
Հարցազրույցի ուշագրավ հատվածները ստորեւ.
«Կփորձենք լավագույնս հանդես գալ չորս ճակատով. այստեղ ես ներառում եմ նաև Սուպերգավաթը՝ Չեմպիոնների լիգայից բացի: Մենք չենք կարող իմանալ, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, լինում են տարիներ, երբ հաղթում ես, և տարիներ, երբ պարտվում ես: Կարևորը բոլոր մարտահրավերներին դիմակայելուն պատրաստ լինելն է, և մենք պատրաստ ենք։ Միշտ»,-խոսելով նոր մրցաշրջանի նպատակների մասին ասել է հայ ֆուտբոլիստը։
Իսկ թե ինչ է պակասում վերջինիս կարիերայում լիակատար երջանիկ լինելու համար, Մխիթարյանն նշել է.
«Շատ բաներ կարող էի ավելին անել… Չեմպիոնների լիգան, ահա թե ինչ: Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան: Ես երկու անգամ մոտ եմ եղել դրան, գուցե վաղ թե ուշ ինձ հաջողվի»։

