Զինծառայողներին առնչվող դեպքով 2 անձի նկատմամբ քրհետապնդում է սկսվել. ՔԿ

Քրեական

Երևանում գործող հանցավոր խմբի կողմից զոհված զինծառայողների ընտանիքի անդամներից և պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով 2 անձի նկատմամբ հայտարարվել է հանրային քրեական հետապնդում, հայտնել են Քննչական կոմիտեից։

Ըստ կոմիտեի՝ «Զինվորի կողքին» հասարակական կազմակերպության փոխնախագահ Ա. Թ.-ն զինծառայողների օգնելու նպատակով իրականացրել է իբր պետական և բարեգործական կառույցների հետ համագործակցության գործունեություն։ Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ Պաշտպանության նախարարության զորամասի զինծառայող Տ. Ղ.-ն, ծառայության բերումով շփվելով վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և մահացած զինծառայողների ընտանիքի անդամների հետ, ներկայացրել է իրականության չհամապատասխանող տեղեկություններ պետական և բարեգործական ծրագրերի առկայության վերաբերյալ։

Նա նրանց ուղղորդել է Ա. Թ.-ի մոտ՝ նպաստելով խարդախության իրականացումը։ Հանցավոր խումբը, ըստ քննության, կեղծ տեղեկություններ է ներկայացրել, թե իբր «Իմ քայլը» և «Զինապահ» հիմնադրամներից, ինչպես նաև պետական և միջազգային աջակցության ծրագրերից հնարավոր է ստանալ մինչև մի քանի տասնյակ միլիոն դրամի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ նախապես վճարվի որոշակի գումար՝ որպես «միջնորդավճար», «գործընթացն արագացնելու վճար», «հաստատման վճար» կամ այլ անվանումներով։

Քննչական կոմիտեի վարկածով՝ այս եղանակով մեղադրյալները 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներից և պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից հափշտակել են ընդհանուր 13 մլն 880 հզր դրամ։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Ա.Թ.-ի և Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, Տ.Ղ.-ն կալանավորվել է, իսկ Ա.Թ.-ի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է տնային կալանք։


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում