«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ուժեղ Հայաստանը» դառնում է գործող կուրսի «ավելի լավ կատարողի» թեկնածու, այլ ոչ թե իրական քաղաքական այլընտրանք. Կիրակոսյան

«Լսեցի Ազգային Ժողով անցած «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հարցազրույցը։
Մեկնաբանություններում հիմնականում Նարեկ Կարապետյանի հասցեին գովեստի խոսքեր կարդացի, հիացմունք, իսկ կառուցողական քննադատություն չկար։
 
Իսկ ինձ հետաքրքրեց, թե ինչո՞ւ են նա և իր ընտանիքը ներքաշվել քաղաքականություն, եթե միևնույն է պետք է Փաշինյանի օրակարգը շարունակեն, այդ թվում Թրիփը և Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը, հայ-թուրքական սահմանի բացման ակնկալիքով։
 
Մենք, անշուշտ գիտենք, որ Սամվել Կարապետյանը Եկեղեցին պաշտպանելու համար ներքաշվեց քաղաքական խաղերին, այնուամենայնիվ անհասկանալի է Կարապետյանի ընտանիքի ստեղծած նոր ուժի այդքան քաղաքական լուրջ փորձի և գիտելիքների պակասը։
 
Այս հարցազրույցի բովանդակային վերլուծությունը թույլ է տալիս անել հետևյալ 5 առանցքային եզրահանգումները.
 
1. Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը ՔԱՂԱՔԱԿԱՆ փորձի լուրջ պակաս ունի, քանի որ բիզնես հաջողությունը մեխանիկորեն չի փոխարկվում քաղաքական արդյունավետության: Եվ հստակ քաղաքական դոկտրինի բացակայության պատճառով «Ուժեղ Հայաստանի» առաջնորդները հանդես են գալիս անշահավետ դիրքերից:
 
2. Նրանց մոտ կառավարման սխալ ընկալում է նկատվում, քանի որ պետությունը միայն բիզնես նախագիծ չէ: Երբ երկրի ապագան դիտարկվում է բացառապես տնտեսական պրիզմայով, բաց են մնում անվտանգային, արտաքին քաղաքական և ինքնության հիմնարար հարցերը: Դրանք "համաշխարհային հայտնի դեմքերով" չեն լրացվում, ինչպես մենք տեսանք նախընտրական փուլում Իսրայելից օրինակ բերված ռազմական հայտնի փորձագետով։
 
3. Իսկ, եթե «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանը նշում է, թե պատրաստ են շարունակել Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական գիծը (տարածաշրջանային պայմանավորվածություններ, հայ-թուրքական սահմանի բացում), ուրեմն կարող է ստեղծվել իրական ընդդիմության ճգնաժամ։ Այսինքն առանց սեփական հայեցակարգի՝ բովանդակային ընդդիմություն ձևավորել հնարավոր չէ:
 
4. Քաղաքական իդեոլոգիա չունենալու և ներկա իշխանության օրակարգից սկզբունքային տարբերվող մոտեցումներ չառաջարկելու դեպքում, ալտերնատիվի բացակայություն է արձանագրում և «Ուժեղ Հայաստանը» դառնում է գործող կուրսի «ավելի լավ կատարողի» թեկնածու, այլ ոչ թե իրական քաղաքական այլընտրանք:
 
5. Եվ ուրե‘մն, հենվելով միայն ֆինանսա-տնտեսական ռեսուրսների հմտությունների վրա՝ այս նոր քաղաքական ուժը բովանդակային վակուում է ստեղծել։ Իսկ գաղափարական սնանկությունը ձախողում է նրանց՝ որպես լուրջ և ինքնուրույն քաղաքական գործոն կայանալու հեռանկարը:
 
Այնուամենայնիվ, Հայաստանում բնակվողներս քաղաքական անարյուն պայքարի ձևաչափում հույս ունեինք, որ առնվազն ԱԺ-ում կունենանք լուրջ ու ինքնուրույն ընդդիմադիր ուժ, բայց ․․․․ բայցերը շատ բացեր ունեն և հույսը տեղափոխվելու է քաղաքական դաշտի վրա տոտալ անտարբերությամբ։ Ենթադրում եմ ․․․», - գրել է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան