«ՆեԵսենին»-ը գտավ իր տունը․ Բաբկեն Զաքարյան

Մշակութային

«Արմմոնո» 24-րդ միջազգային մոնոներկայացումների փառատոնի շրջանակում ներկայացված եւ հանդիսատեսի ջերմ արձագանքին արժանացած «ՆեԵսենին» մոնոներկայացումն այսուհետ ընդգրկված է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում։

Ռուսական թատրոնում ներկայացման առաջին ցուցադրությունն անցավ լիարժեք անշլագով․ բոլոր տոմսերը սպառված էին։ «ՆեԵսենին»-ն ընդունվեց հանդիսատեսի բուռն ծափահարություններով։

ԲԱԲԿԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ դերակատարմամբ հեղինակային այս բեմադրությունը ոչ թե ռուս մեծանուն բանաստեղծ Սերգեյ Եսենինի կենսագրության կամ ստեղծագործության հերթական բեմական մեկնաբանությունն է, այլ անձնական ու ներքին խոստովանություն՝ ինքնության որոնման, ստեղծագործողի ներքին պայքարի, սեփական ձայնը վերագտնելու եւ տարիներ շարունակ արվեստագետին ուղեկցած կերպարից ազատվելու մասին։

Ինչպես նշում է հեղինակը, «ՆեԵսենին»-ը պատմություն է մի մարդու մասին, որը երկար տարիներ ապրել է Եսենինի ազդեցության ներքո եւ, ի վերջո, համարձակվել է խոսել սեփական անունից։

— Բաբկեն, ինչպե՞ս «ՆեԵսենին» ներկայացումը հայտնվեց ռուսական թատրոնի խաղացանկում։

— Փառատոնային ցուցադրություններից հետո ներկայացումը դիտեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը։ Հենց նա էլ առաջարկեց «ՆեԵսենին»-ը ներառել թատրոնի խաղացանկում։ Ինձ համար դա շատ կարեւոր ու արժեքավոր էր, երբ թատրոնի մարդը ոչ միայն դիտում է ներկայացումը, այլեւ տեսնում է դրա հետագա կյանքը փառատոնից հետո, կարծում եմ՝ դա հեղինակի եւ դերասանի համար լավագույն գնահատականն է։ Այդպես «ՆեԵսենին»-ը գտավ իր տունը։

Ներկայացումն ունի անսովոր բեմական տարածք գործողությունը տեղի է ունենում թատրոնի բեմի տակ։ Ի՞նչ է տալիս այդ տարածքը բեմադրությանը։ Ինչպե՞ս է այն ազդում մթնոլորտի եւ հանդիսատեսի ընկալման վրա։

Կարծում եմ՝ հենց այս տարածքն է ներկայացումը դարձնում այնպիսին, ինչպիսին այն պետք է լինի։ Հանդիսատեսը նստում է գրեթե իմ շուրջը՝ դեմ առ դեմ, «П» տառի տեսքով։ Մեր միջեւ չկա թատրոնին բնորոշ սովորական հեռավորությունը։ Ես տեսնում եմ նրանց հայացքը, նրանք՝ իմը։ Ցանկացած զգացում դառնում է ընդհանուր։

Ես շատ եմ սիրում աշխատել հենց այս ձեւաչափով։ Այստեղ անհնար է թաքնվել կերպարի հետեւում։ Դու մշտապես գտնվում ես կենդանի երկխոսության մեջ հանդիսատեսի հետ։ Երբեմն բավական է ընդամենը մեկ հայացք, որպեսզի այդ երեկոյի ներկայացումը մի փոքր այլ հնչերանգ ստանա։ Այդպիսի մտերմությունը ստեղծում է շատ անձնական, գրեթե խոստովանական մթնոլորտ։

Պաշտոնական առաջնախաղից առաջ ներկայացումը ցուցադրվել է նախ Երեւանում՝ «Արմմոնո», ապա՝ Քիշնեւում «ՄոլդՖեստ» փառատոներում։ Ի՞նչ տպավորություններ մնացին այդ փառատոնային ցուցադրություններից։

Փառատոնային ցուցադրություններն ինձ համար շատ տարբեր էին։ «Արմմոնո»-ում դահլիճում նստած էին բազմաթիվ մարդիկ, ովքեր անձամբ ճանաչում են ինձ, գիտեն իմ անցած ճանապարհն ու կենսագրությունն, ուստի՝ ներկայացման մի մասը նրանք ընկալում էին հենց իմ անձի միջոցով։ Դա շատ անձնական զրույց էր։

«ՄոլդՖեստ»-ում ամեն ինչ այլ էր։ Իմ առջեւ նստած էին բոլորովին անծանոթ մարդիկ։ Նրանք ոչինչ չգիտեին ո՛չ իմ պատմության, ո՛չ էլ այն ճանապարհի մասին, որն ինձ բերեց դեպի այս ներկայացումը։ Եվ հենց այնտեղ հասկացա, որ «ՆեԵսենին»-ը կարող է գոյություն ունենալ ինքնուրույն։ Երբ մարդը, որը քեզ մասին ոչինչ չգիտի, սկսում է նույնչափ ապրել ներկայացման ներքին հակասություններով, նշանակում է՝ այն պատմում է ոչ թե մեկ կոնկրետ ճակատագրի, այլ ընդհանրապես մարդու մասին։ Հեղինակի եւ դերասանի համար, կարծում եմ, սա ամենակարեւոր փորձություններից մեկն է։

Ներկայացումը բեմադրական փոփոխությունների ենթարկվե՞լ է՝ ռուսական թատրոնում հանգրվանելուց հետո։

Այո՛, փոխվեց։ Առաջին հերթին փոխվեց չափի զգացողությունը։ Առաջին ցուցադրություններից հետո հասկացա, որ երբեմն զգացմունքները պետք չէ ավելի ուժեղացնել։ Պետք է պարզապես հնարավորություն տալ, որ դրանք հնչեն ինքնուրույն։ Ներկայացումն ավելի զուսպ դարձավ։ Վերացավ որոշակի զգացմունքային ավելորդությունը։ Կարծում եմ՝ այսօր այն դարձել է ավելի ճշգրիտ։ Իսկ թատրոնում ճշգրտությունը շատ հաճախ ավելի մեծ ուժ ունի, քան բարձր հնչողությունը։

Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է հանդիսատեսը տանի իր հետ ներկայացումից հետո։

Չեմ ցանկանում, որ հանդիսատեսը ներկայացումից «տանի» որեւէ պատրաստի եզրակացություն։ Իմ համոզմամբ՝ թատրոնը չպետք է տա հրահանգներ կամ պատրաստի պատասխաններ։ Կցանկանայի, որ ներկայացումից հետո մարդը թեկուզ մեկ ակնթարթով դադարի խաղալ իր սովորական դերը եւ ազնվորեն նայի ինքն իրեն։

Մենք բոլորս երբեմն դառնում ենք կերպարների, սպասումների եւ այն պատկերացումների գերին, որոնք ուրիշներն ունեն մեր մասին։ Եթե ներկայացումից հետո գոնե մեկ մարդ ինքն իրեն հարցնի. «Իսկ որտե՞ղ է այս կյանքում իմ իսկական ես-ը», ապա կնշանակի, որ իմ երկխոսությունը հանդիսատեսի հետ կայացել է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում