«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչպե՞ս է «Բոնուս»-ի ինքնասպան եղած սեփականատիրոջ աներձագը մոտեցել Նիկոլ Փաշինյանին

Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի ինքնասպանությունից առաջ նրա աներձագը՝ Արշավիր Հարությունյանը, քարոզարշավի ժամանակ մոտեցել է Նիկոլ Փաշինյանին։

Իսկ հիմա՝ ամեն ինչի մասին սկզբից։

Երեկ, ըստ նախնական վարկածի, ինքնասպան էր եղել «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ArmLur.am-ի հետ զրույցում ինքնասպան եղած «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրեն Անդրանիկ Մուրադյանի աներձագը՝ Արշավիր Հարությունյանը, մանրամասներ է պատմում, թե ինչ է կատարվում իրենց բիզնեսի շուրջ։ Վերջինս մեզ հետ զրույցում կոնկրետ անուններ է տալիս, թե ինչ իրավիճակի են իրենց հասցրել որոշ անձինք։

Մասնավորապես, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիրներից Արշավիր Հարությունյանը նշում է «Սպայկա» ընկերության հիմնադիր Դավիթ Ղազարյանի և ՔՊ-ի սրտի գործարար Նարեկ Նալբանդյանի անունները ու հայտարարում․ «Կանգնեցրեք նրանց, 7 ամիս է՝ դժոխքի մեջ ենք, շանտաժով բիզնես են խլում»։

«Վարչապետին անձամբ նամակ եմ գրել, հայտնել եմ, թե ինչեր են անում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ արձագանքել է իմ նամակին, որից հետո ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, և ես տուժող եմ ճանաչվել»։

Ըստ Արշավիր Հարությունյանի՝ անգամ հունիսի 7-ի ընտրություններից առաջ նա քարոզարշավի ժամանակ անձամբ տեսել է ՀՀ վարչապետին և հիշեցրել, որ իրեն նամակ է ուղարկել, իսկ գործին արդեն ընթացք է տրվել։

Սակայն, ինչպես նկատում են, ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցված է եղել, և վարույթի շրջանակում հարցաքննվել է գործարար Նարեկ Նալբանդյանը։ Այդուհանդերձ, «Բոնուս» սուպերմարկետների ցանցի հիմնադիր տնօրենին գտել են, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած։ Թե ով կամ ովքեր են նրան հասցրել այդ վիճակին, հուսանք՝ այս հարցի պատասխանը կտա նախաքննական մարմինը։

«Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է․

«Նախ՝ ցավակցում ենք ընտանիքին ևհարազատներին այս ծանր կորստի կապակցությամբ։
Միաժամանակ, անընդունելի ենք համարում այդողբերգության համատեքստում մեր ընկերության անվանշահարկման փորձերը։
Հարցազրույցում հնչեցված պնդումները չենհամապատասխանում իրականությանը և կառուցված ենսուբյեկտիվ ու կեղծ պնդումների հիման վրա, ողբերգական դեպքի շահարկմամբ ու օգտագործմամբ` հետապնդելով այլ նպատակներ:
Իսկ հմտորեն թաքցված իրականությունը բացարձակապես այլ է. «Սպայկա» ՍՊ ընկերությունը վաղուց դատարան էր դիմել «Բրենդլիդեր» ՀՁ ՍՊԸ-ի(«Բոնուս» ցանց) դեմ` պայմանագրային հարաբերությունների շրջանակում որպես կանխավճար վճարված գումարը հետ վերադարձնելու պահանջով, որը դատարանի որոշմամբ բավարարվել էր: Դատական ակտը պատասխանողի կողմից բողոքարկվել էր նաև Վերաքննիչ դատարան, որի քննության արդյունքում վերաքննիչ բողոքը մերժվել էր: Դրանից հետո հաղորդում է ներկայացվել նախաքննական մարմնին, որով ակնհայտորեն նպատակ էին հետապնդում ճնշումներ բանեցնելու միջոցով խուսափել գույքային պարտավորություններից: Նկատի ունենալով, որ «Բրենդլիդեր» ՀՁ ՍՊ Ընկերությունը գույքային պարտավորություններ ունի բազմաթիվ այլ կազմակերպությունների, այդ թվում վարկային կազմակերպությունների հանդեպ, հարուցվել է սնանկության վարույթ, որի շրջանակում ձեռնարկվում են օրենքով սահմանված միջոցները:
«Սպայկա» ՍՊ ընկերության կողմից երբևէ չի իրականացվել որևէ անօրինական գործողություն, Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկել իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ և շարունակելու է գործել բացառապես օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում:
Վստահ ենք, որ բոլոր հանգամանքները կստանանբացառապես իրավական և օբյեկտիվ գնահատական, այդ թվում՝ զրպարտչական բնույթ ունեցողհայտարարությունները»։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան