«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Իրավունքի» հաղթանակը ընդդեմ ԼԳԲՏ ներկայացուցչի. Շնորհակալություն հրաշագործ փաստաբան Լեվոն Բաղդասարյանին

Իրավական

«Իրավունք» թերթը ծնվել է պայքարի մեջ և մինչ օրս ապրում է պայքարով։
Հիմնադրման առաջին իսկ օրից նրա դեմ գործի են դրվել հնարավոր բոլոր մեթոդները. ներխուժել են խմբագրություն, ահաբեկել լրագրողներին, խմբագիրների նկատմամբ մահափորձեր են կազմակերպել, իշխանական ու ֆինանսական ճնշումներ են գործադրել, դատարանները վերածել են հաշվեհարդարի գործիքի։ Սակայն նրանց չի հաջողվել անել ամենագլխավորը՝ կոտրել «Իրավունք» թերթի ողնաշարը։
Որովհետև «Իրավունքը» երբեք չի առաջնորդվել պահի շահերով։ Նրա հավատամքը եղել և մնում է անփոփոխ.


«Կրոնիս, պատվիս, հայրենիքիս չկպնես»։


Իսկ ով ձեռք է մեկնել այդ սրբություններին՝ լինի օլիգարխ, իշխանավոր, աղանդավոր, թե ցանկացած այլ ազդեցիկ շրջանակ, անմիջապես բախվել է «Իրավունք» թերթի անզիջում, սկզբունքային և երբեմն կործանարար քննադատությանը։ Այդ պատճառով էլ Հայաստանի լրատվամիջոցներից ամենաշատ դատական հետապնդումների, ճնշումների ու հարձակումների է ենթարկվել հենց «Իրավունք» թերթը։
Սակայն կա մի փաստ, որը ոչ ոք չի կարող վիճարկել.
Հարյուրավոր դատական հայցեր, իշխանավորների,օլիգարխների,աղանդավորների, լգտպների կողմւց։ Զրո պարտություն,բացարձակ հաղթանակներ։
Սա պարզապես վիճակագրություն չէ։ Սա հաղթանակ է ճնշման նկատմամբ, հաղթանակ՝ խոսքի ազատության, սկզբունքի և իրավունքի նկատմամբ։


Այդ գործերից ամենաաղմկահարույցներից մեկը ԼԳԲՏ ներկայացուցիչների հայցն էր «Իրավունք» թերթի դեմ, որը շուրջ տասը տարի շրջեց դատական բոլոր ատյաններով։ Վերջում, սակայն, խոսեց ոչ թե աղմուկը, այլ օրենքը։ Գործը կարճվեց, դատական ակտը մտավ օրինական ուժի մեջ, իսկ դատարանը հայցվորներից հօգուտ «Իրավունք» թերթի բռնագանձեց նաև դատական ծախսերը։
Այս հաղթանակների հիմքում կանգնած է մի մարդ, որի անունը վաղուց դարձել է սկզբունքային իրավապաշտպանության խորհրդանիշ՝ փաստաբան Լևոն Բաղդասարյանը։


Նրա մասնագիտական բարձր կարողությունները, անսասան սկզբունքայնությունը, անհավանական աշխատասիրությունը և Աստվածատուր շնորհը հնարավորություն տվեցին, որ «Իրավունք» թերթը հերթական անգամ ոչ միայն պաշտպանի իր իրավունքները, այլև ապացուցի, որ օրենքը կարող է հաղթել նույնիսկ այն ժամանակ, երբ շատերը վաղուց հաշտվել են անարդարության հետ։


«Իրավունք» թերթի խմբագրակազմը և մեր բազմահազար ընթերցողները հայտնում են իրենց խորին երախտագիտությունը փաստաբան Լևոն Բաղդասարյանին՝ նրա նվիրումի, սկզբունքայնության և անգնահատելի ծառայության համար։
Կարելի է հարձակվել խմբագրության վրա, կարելի է սպառնալ լրագրողին, կարելի է դատարաններով հոգնեցնել թերթին, բայց անհնար է պարտության մատնել այն լրատվամիջոցին, որի զենքը ճշմարտությունն է, իսկ վահանը՝ իրավունքը, ինչն անվերապահորեն վստահվել է հրաշագործ փաստաբան Լևոն Բաղդասարյանին:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան