Բնությունը երբեք չի ճանաչել բացառություններ. Արցախցի փաստաբանը ազգային մարտահրավերների մասին
Այսօրվա ՀՀ քաղաքականությունը թվում է հակադրվում է հայ ժողովրդի ազգային արժեքներին։ Նման պայմաններում կարո՞ղ է արդյոք ՀՀ որպես պետություն երկար գոյատևել, և վերջապես ՀՀ քաղաքական մոտեցումները հակասում է արդյոք քաղաքական հիմնարար օրինաչափություններին։ Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ.
- Գիտեք Ձեր հարցը բնափիլիսոփայական բնույթի է , որի պատասխանը դժվար թե ամբողջական նկարագրել, պայմանավորված բազմաթիվ գործոններով։Սակայն, եթե մոտենանք ընդհանուր բնափիլիսոփայական պատկերով, որը կանգնած է քաղաքականության գահին, հնարավոր է ցույց տալ այդ տեսանկյունից, թե ինչքանով է ՀՀ քաղաքականությունը համապատասխանում գոյաբանության օրինաչափություններին։Բնությունը երբեք չի ճանաչել բացառություններ։ Բնության օրենք ասելով նկատի չունեմ կենսաբանական գործընթացները, այլ գոյության այն համընդհանուր սկզբունքները, որոնց ենթարկվում են բոլոր բարդ համակարգերը՝ ինքնապահպանություն, հավասարակշռություն, հիշողության պահպանում, հարմարվողականություն և ներքին կազմակերպվածություն։Ի դեպ, նրա օրենքները չեն փոխվում ո՛չ գաղափարախոսությամբ, ո՛չ գեղեցիկ խոսքերով, ո՛չ էլ միջազգային հայտարարություններով, իսկ դա նշանակում է նաև, բացասական առումով, ՀՀ որդեգրած քաղաքականությամբ։Ակնհայտ է, որ բնության մեջ գոյատևում է այն, ինչը կարողանում է պահպանել իր ներքին ամբողջականությունը, ճիշտ գնահատել վտանգները և ժամանակին վերափոխվել՝ առանց կորցնելու իր էությունը։Այդպես է նաև պետությունների քաղաքականությունը և դրա հիման վրա հասնող ճակատագրերը։Պետությունն էլ կենդանի համակարգ է։ Այն ունի հիշողություն, ինքնապաշտպանության բնազդ, ուժ կուտակելու և ապագան կանխատեսելու անհրաժեշտություն։ Երբ այդ հատկությունները թուլանում են, պետությունը սկսում է հակադրվել ոչ թե որևէ հարևանի, այլ հենց գոյության համընդհանուր օրենքներին։ Եթե ընդունենք, որ պետության գոյությունն էլ ենթարկվում է ինքնապահպանման համընդհանուր օրինաչափություններին, ապա կարելի է պնդել, որ Հայաստանի քաղաքականության որոշ ուղղություններ հակասում են այդ գոյաբանական տրամաբանությանը։ ։ Բնության մեջ խաղաղությունը երբեք անպաշտպան վիճակ չէ։ Խաղաղությունն այնտեղ հավասարակշռություն է, որը պահպանվում է ուժի, զգոնության և ինքնակարգապահության միջոցով։ Այն համակարգը, որը հրաժարվում է պաշտպանվելու կարողությունից՝ հույսը դնելով միայն բարի կամքի վրա, դառնում է ավելի խոցելի։Քաղաքականության մեջ նույնպես բարոյականությունն ու իրավունքը կարևոր արժեքներ են, սակայն դրանք առավել կայուն են, երբ զուգորդվում են կենսունակ պետական կառույցներով, անվտանգության ապահովմամբ, տնտեսությամբ և հասարակական համախմբվածությամբ, որպիսի դեպքում մենք չունենք։ Այդ պատճառով խաղաղությունը միայն նպատակ չէ, այլև կարողություն է, որը հետապնդում է պաշտպանելու նպատակ։Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ պետությունների վերելքն ու անկումը հաճախ պայմանավորված են ոչ միայն արտաքին ուժերով, այլ նաև նրանով, թե որքանով են նրանք համահունչ եղել գոյատևման հիմնարար օրենքներին։ Երբ հասարակությունը կորցնում է պատասխանատվության զգացումը, միասնականությունը և երկարաժամկետ մտածողությունը, սկսում է թուլանալ ներսից, իսկ արտաքին ճնշումները պարզապես արագացնում են այդ գործընթացը։Հետևաբար, ամենակարևոր հարցը ոչ թե այն է, թե ով է մեր հակառակորդը, այլ՝ արդյոք մենք ապրո՞ւմ ենք այնպիսի քաղաքական և հասարակական տրամաբանությամբ, որը համապատասխանում է բնության հավասարակշռության և ինքնապահպանման օրենքներին։Մենք պետք է հասկանանք , որ բնությունը երբեք չի պատժում։ Նա պարզապես չի ներում իր օրենքների անտեսումը։Եկեք բերենք օրինակ․տեսեք, 2020 թվականից հետո Ադրբեջանի պահանջները չեն սահմանափակվել միայն ռազմական կամ տարածքային հարցերով։ Հետագա փուլում դրանք ընդլայնվել են դեպի սահմանադրական փոփոխությունների պահանջ, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի առաջմղում և այլ քաղաքական օրակարգեր։ Անկախ այդ պահանջների իրավական գնահատականից, դրանց ընդլայնումը ցույց է տալիս, որ թուլացած համակարգի նկատմամբ արտաքին ճնշումները սովորաբար աճում են, այլ ոչ թե նվազում։ Բնության մեջ նույնպես այդպես է. երբ համակարգը կորցնում է դիմադրողականությունը, արտաքին ազդեցությունները չեն սահմանափակվում, այլ խորանում են։ Մենք պետք է աներկբա հավատանք, որ պետությունները կործանվում են ոչ միայն այն ժամանակ, երբ պարտվում են պատերազմում, այլև այն ժամանակ, երբ հրաժարվում են գոյության օրենքներից։ Բնությունը չի ճանաչում քաղաքական արդարացումներ։ Նրա համար կա միայն մեկ չափանիշ՝ կենսունակությո՞ւն, թե՞ անկում։ Եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր պետականությունը, պետք է վերադառնանք ոչ թե անցյալին, այլ այն հավերժական սկզբունքներին, որոնք բոլոր ժամանակներում ապահովել են ազգերի գոյատևումը՝ հիշողություն, ուժ, պատասխանատվություն, համախմբվածություն և ինքնապահպանություն։Որպիսի դեպքում Արցախի հարցում մենք չենք ունեցել։

