«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Մեղրին կարեւոր է` չի կարելի «պռավալ տալ»

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Իշխանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Մեղրիում, որտեղ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված: Բանն այն է, որ, ԹՐԻՓՓ-ով պայմանավորված, Մեղրիի ընտրությունները ռազմավարական նշանակություն են ստացել, եւ Նիկոլ Փաշինյանն այն անձամբ իր վերահսկողության տակ է վերցրել: Ասել է, որ կենաց-մահու կռիվ պիտի տանք, որ համայնքապետը լինի իշխանության մարդը: ԹՐԻՓՓ-ի հետ կապված հողահատկացման եւ այլ հարցերը, դիցուք, եթե մի պրոռուսական անձ դառնա համայնքապետ, կարող են «պռավալ գնալ»: Թիվ մեկ խնդիրը բնակչության կողմից ընդունելի մարդ գտնելն է, որ ընտրությունների արդյունքներն անակնկալ չլինեն իրենց համար:

Արդեն քասթինգ է հայտարարվել թեկնածուի ընտրության համար, քանի որ տեղի ակտիվ ՔՊ-ականները Փաշինյանին ասել են, որ գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը` Սամվել Բաբայանի երբեմնի կուսակիցը, որը ճամբար է փոխել, չի ձգում, չի վայելում լայն զանգվածների համակրանքը: Բացի այդ, նախկին համայնքապետը բազում հայցեր է ներկայացրել Անդրեասյանի չարաշահումների վերաբերյալ: Իսկ նախկին համայնքապետ, ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Բագրատ Զաքարյանի եւ Խաչատուր Անդրեասյանի հարաբերությունները տեւական ժամանակ է՝ կոնֆլիկտային են։ Թեեւ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո, երբ որեւէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու մեծամասնությունը, նրանք համագործակցության հուշագիր էին ստորագրել՝ համայնքը հաջորդաբար երկուսուկես տարի համատեղ ղեկավարելու պայմանավորվածությամբ, այսօր արդեն միմյանց հասցեին սուր մեղադրանքներ են հնչեցնում։

Բագրատ Զաքարյանը հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ խնդրելով ուսումնասիրել վերջին երկուսուկես տարում համայնքում իրականացված մի շարք ծրագրեր։ Զաքարյանը համայնքի ղեկավարի տեղակալն էր, սակայն Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրություններից մոտ մեկ շաբաթ անց ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Համայնքի ղեկավարի պաշտոնը նա զբաղեցրել է ուղիղ երկուսուկես տարի, ինչպես հուշագրով համաձայնության էին եկել՝ տեղը զիջելով մյուս թեկնածուին։

Այս հանգամանքները հաշվի առնելով, Նիկոլ Փաշինյանը հորդորել է նոր ուժեղ թեկնածու գտնել:

Ի դեպ, մեզ ասացին, որ այս պահին արդեն համայնքապետի յոթ թեկնածուի անուն է շրջանառվում: «Ուժեղ Հայաստանի» կողմից հնարավոր է առաջադրվի առողջապահության փորձագետ, Մեղրու հիվանդանոցի նախկին գլխավոր բժիշկ Ծաղիկ Վարդանյանը»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70478 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան