Հուսիթները հրթիռային հարված են հասցրել սաուդյան նավթատարին, որը փորձել է հատել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը
ՄիջազգայինԵմենի ուժերը հրթիռային հարված են հասցրել սաուդյան «Daisy» նավթատարին, որը փորձել է հատել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։
Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարիի խոսքով՝ եսենական ուժերը հաջողությամբ բալիստիկ հրթիռով հարվածել են Ադենի ծոցում գտնվող սաուդյան տանկերին՝ հասցնելով ծանր վնաս եւ ստիպելով փոխել ուղղությունը։
Այս գործողությունը իրականացվել է Սաուդյան Արաբիայի դեմ խիստ ծովային շրջափակման շրջանակներում։
Հրամանատարությունը շեշտել է, որ ուշադիր հետևում է թշնամու նավթային նավատորմի բոլոր տեղաշարժերին և թույլ չի տա որևէ սաուդյան նավի անցնել Կարմիր ծովով, մինչև Եմենի շրջափակումը լիովին չվերացվի։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70472

