Անոմալ շոգի պատճառով Ֆրանսիայում ջրամբարները եւ գետերը չորանում են (Տեսանյութ)
ՀասարակությունԱննորմալ շոգի պատճառով Ֆրանսիայում ջրամբարները չորանում են, երկրի փոքր գետերի գրեթե կեսը հասել են տեսանյութում պատկերված վիճակին։
Ֆրանսիայի կենսաբազմազանության գործակալության տվյալներով՝ կրիտիկական պայմաններ են գրանցվել 1373 առվակներում՝ երկրի փոքր գետերի 43%-ում։ Մասնագետները սա գնահատում են որպես «գրանցված ամենակրիտիկական իրավիճակը»։

