ԱՄՆ-ի նավթի պաշարը կտրուկ նվազել է
ՄիջազգայինԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարը նվազել է՝ հասնելով 1983 թվականին գրանցված նվազագույն ցուցանիշին։
Տվյալները հուլիսի 31-ի դրությամբ են ամփոփվել, դրանք Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությունն է հրապարակել՝ ներկայացնելով ամենաշաբաթյա զեկուցագիրը։
Դրանում նշվում է, որ ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարը նվազել է 2,841 միլիոն բարելով՝ հասնելով 304,809 միլիոն բարելի, դա ամենացածր ցուցանիշն է՝ 1983 թվականի փետրվարից ի վեր։

