Էս ապաքաղաքական խորհրդարանը ի՞նչ քաղաքական հարց պետք է լուծի․ Վահան Բաբայան
Ներքաղաքական«Քաղաքական ընդդիմադիր դաշտի 90%-ը դուրս է մնացել այսօրվա ԱԺ-ում ներկա լինելուց: Սիրենք, թե չսիրենք այդ գործիչներին, նրանք, ամեն դեպքում, քաղաքական գործիչներ են, որոնց տեղը խորհրդարանն է: Հիմա էս ապաքաղաքական խորհրդարանը ի՞նչ քաղաքական հարց պետք է լուծի, ինչի՞ շուրջ պետք է քննարկումներ ու բանավեճեր անի բոլորիս համար պարզ է: Կրկին նույն թեմաները, ու այս անգամ արդեն լրիվ մանուշակ-մանկապարտեզ վիճակներում: Պատկերացրեք՝ ոնց են այդ մարդիկ ներկայացնելու Հայաստանը արտերկրներում`միջխորհրդարանական լուրջ հարթակներում: Սա բերելու է էլ ավելի մեծ հիասթափությունների, անորոշությունների ու, ի վերջո, անհետաքրքրության: Առաջին նիստերը նայելուց հետո մեր հասարակության մեծ մասը չի էլ նայելու կամ հետաքրքրվելու այնտեղ կատարվող քննարկումներով, քանի որ դրանց որակը ինքներդ եք պատկերացնում արդեն ի՞նչ է լինելու: Ընդհանուր քանակով նման անփորձ սկսնակների ԱԺ երբեք չենք ունեցել», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

